Քաղաքական փոխհրաձգություն՝ ՀՅԴ-ի ու նախարարի միջև. մինչև ո՞ւր կհասնի պայքարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.04.2026 | 19:15
«Կրասնոդարի» մարզիչը բացատրել է՝ ինչու է երկրորդ խաղում անընդմեջ փոխարինել Էդուարդ Սպերցյանին
27.04.2026 | 19:00
Պուտինը կուզենա՝ ամենառուսամետ գործիչն ընտրվի ՀՀ վարչապետ, բայց չի նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի հետ չի աշխատի․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:48
Տիկին Հակոբյանը ծանր է տանում դատական հայցի ներկայացումն իր դեմ. հետ չենք վերցնելու. Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:42
Մոսկվայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
27.04.2026 | 18:34
Պաշտոնյայի կին լինելուց առաջ ես ՀՀ քաղաքացի եմ, և դուք խախտում եք իմ իրավունքը. Հակոբյանը` լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:25
Պուտինն Արաղչիի հետ հանդիպմանը հայտնել է, որ անցյալ շաբաթ ուղերձ է ստացել Իրանի գերագույն առաջնորդից
27.04.2026 | 18:19
«Ֆոքսիսը»՝ բասկետբոլի կանանց Հայաստանի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:10
Աննա Հակոբյանն ուզում է դատի տալ Իոաննիսյանին // Մեքենա վարելու ուսուցումը կարող է պարտադիր դառնալ․ ԼՈՒՐԵՐ
27.04.2026 | 18:01
Մերցը հայտարարել է, թե ԱՄՆ-ը «նվաստացած է» և ռազմավարություն չունի Իրանի հետ հակամարտության հարցում
27.04.2026 | 17:55
«Ինձ պաշտոնի ես դնելու չէ՞ բանակում», «Պրոստը պիտի գաք, ծափ տաք»․ ՀԿԿ-ն գաղտնալսումը վերագրվում է Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 17:43
Թբիլիսիում ԵՄ դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ
27.04.2026 | 17:34
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցության համար գումար բաժանելու գործով Շիրակի մարզում 4 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել․ ՆԳՆ
27.04.2026 | 17:26
Ես ընդամենը հղում էի անում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ասածին. Աննա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 17:17
Ադրբեջանն ու Չեխիան բանակցություններ են վարում համատեղ ռազմական արտադրության շուրջ. Ալիև
27.04.2026 | 17:09
Հայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթում
Բոլորը

Բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետների համար հայոց լեզու, հայ գրականություն և պատմություն առարկաները պարտադիր դասավանդման ցանկից հանելու հարցը դառնում է քաղաքական առճակատման առիթ։ Հակամարտությունը՝ իշխող ուժից ԿԳՄՍ-ի նախարար Արայիկ Հարությունյանի ու Դաշնակցության միջև է։ Կառավարության նիստից հետո Հարությունյանը կոշտ գնահատականներ հնչեցրեց ՀՅԴ-ի հասցեին, որտեղից վերջին օրերին իր ուղղությամբ կոշտ քննադատություններ են գալիս․ «Ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, որովհետև այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցությունների մեկին»։

Նախարարը կարծում է, որ հայաստանցի դաշնակցականները կապված են նախկին իշխանությունների հետ ու փորձում են արհեստական խնդիրներ առաջացնել կառավարության համար։ ՀՅԴ երիտասարդական միությունը երեկ դատարկ արկղեր էր տարել նախարարության առջև՝ Հարությունյանին առաջարկելով իրերը հավաքել, դժգոհության առիթը ոչ միայն Բարձրագույն կրթության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունն է, այլև՝ «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» ներկայացումը ֆինանսավորելը։ Ըստ դաշնակցական երիտասարդների՝ ոտնահարվում են ազգային արժեքները։

«Մենք Արայիկ Հարությունյանի հրաժարականն ենք պահանջում, որովհետև Արայիկ Հարությունյանը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտում անցնում է կարմիր գծերը»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողների թվում կան նաև ուսանողներ։ Երեկ դասադուլ էին կազմակերպել ԵՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետում, ուսանողներն օրենքի նախագծի դեմ ստորագրահավաք են սկսել, բաց նամակով դիմել նախագահին ու կառավարությանը: «Լեզուն, պարոն Արայիկ Հարությունյան, Դուք չեք բերել Ձեր տանից, մշակույթը չեք բերել Ձեր տանից և այն մարդը, ով կփորձի պայքար մղել մեր լեզվի ու մշակույթի դեմ, կարժանանա անփառունակ վախճանի»,- ասաց մի երիտասարդ։

Նախարարը կեղծ է որակում հայտարարությունը, թե ինքը ազգային արժեքների դեմ պայքար է տանում։ Իրենք բուհերից չեն հանում հայագիտական առարկաները, պարզապես մեծանում է համալսարանների ինքնավարությունը՝ նրանք են որոշելու առարկայի դասավանդման ժամաքանակը։ Իսկ դաշնակցական երիտասարդներին ի պատասխան՝ նախարարը հայտարարեց՝ պատրաստ է հրաժարական տալ, եթե կարծի, որ լիազորությունները բավարար չի կատարում։

«Ինչու նրանք սկսեցին աղմկել հատկապես կրթության ոլորտի բարեփոխումներից հետո, որովհետև բազմիցս տապալել են այս ոլորտի համակարգումը, և ճիշտն ասած պատրաստվում եմ իրենց բերած արկղերը լցնել տասնյակ և շատ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերում են այս ոլորտին և հետ ուղարկեմ»,- ասաց Հարությունյանը։

Այնուամենայնիվ, ըստ Հարությունյանի, իր հրաժարականի պահանջը առաջ բերելով, Դաշնակցությունը սխալ հաշվարկ է կատարել։ Արտասահմանում գործունեություն ծավալող դաշնակցականները, ըստ նրա, ի տարբերություն Հայաստանի կառույցի, ավելի կառուցողական են․ «Առիթ ունեցել են մի քանի անգամ «Նախագահ, մի՛ զիջիր» տիպի ակցիաներ անելու, հաճախ ձախողվել է, կարծում եմ, որ ՀՅԴ-ն հատկապես անցյալ տարվա իրադարձություններից հետո այլ կեցվածք պետք է դրսևորեր, նախ՝ հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից, և փոխեր անձերին, որովհետև նրանք տապալում են ՀՅԴ-ին և շարունակում են տապալել։ Էն գործողությունները, որ կատարում են, հանրությունը բացասական է վերաբերվում»։

Արձագանքելով նախարար Հարությունյանի հայտարարություններին, դաշնակցական Գեղամ Մանուկյանն ասաց՝ Դաշնակցությունը մեկ միասնական մարմին է և անիմաստ է պառակտում մտցնելու փորձը․ «Մեկընդմիշտ հասկանանք, որ էժանագին փորձը… այն թեզը, որ ասում է գնում եմ դուրս ինձ լավ են դիմավորում, պետք է հասկանա, Արայիկ Հարությունյանի հագից եթե հանեն նախարարի հանգամանքը, և նորից ճանապարհեն սփյուռք, տեսնեմ քանի՞ հոգի Արայիկ Հարությունյանին կդիմավորի կամ կտեսնի»։

Գեղամ Մանուկյանը նշում է՝ սիրո և հանդուրժողականության կարգախոսով իշխանության եկած ուժը չի հանդուրժում քննադատություն, մինչդեռ իրենց մտահոգությունները պետության համար կարևոր հարցերի շուրջ են․ «Մեկ վայրկյան անգամ չեն կարողանում հանդուրժել որևէ քննադատություն, քննադատությունը պատասխանում են՝ հիմա քրեական գործերը կհարուցենք, է՛ հարուցեք քրեական գործերը, այնքան հարուցենք, որ դրանց տակը մնան։ Կեղծ տպավորությունը, որ ստեղծել են այս ոլորտը դաշնակցականների տիրապետության տակ է և չեն հաջողել, ո՞ր ոլորտը չեն հաջողել, այն ոլորտը, որի սովորող աշակերտից սկսած ուսանողից վերջացրած նույն Արայիկ Հարույթունյանի հպարտություն 2018-ի ապրիլ մայիսին փողո՞ց էր ելել, ի վերջո այդ կրթական հաստատություններում է, որ քաղաքացի է պատրաստվել»։

Նկատենք, որ այսօր մի քրեական գործի շրջանակում հարցաքննվել է բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը։ Գեղամ Մանուկյանը անդրադարձավ Դաշնակցության ղեկավար անձանց գործելակերպի մասին Արայիկ Հարությունյանի մեկնաբանությանը, թե նրանք տապալում են ՀՅԴ-ին ու կատարում հանրության բացասական վերաբերմունքին արժանացող գործողություններ․ «Հիմա Արայիկ Հարությունյանը, թող ասի Գեղամը անդաստիարակ է, շատ փոքր մարդ է ՀՅԴ-ին խորհուրդ տալու, կարծիք արտահայտելու և ասելու, թե ինչ գործունեություն պետք է ծավալի ՀՅԴ-ն»։

Ավելացնենք՝ չնայած ԿԳՄՍ նախարարի պատրաստակամությանը՝ ընդունել ուսանողներին ու լսել նրանց, դաշնակցական երիտասարդները շարունակելու են հրաժարականի պահանջով պայքարը։ Նրանք անժամկետ նստացույց են հայտարարել նախարարության առջև, իսկ գիշերը կանցկացնեն քնապարկերում։

Ռոբերտ Անանյան