ԱՄՆ նահանգային ընտրություններում դեմոկրատները գրանցել են նկատելի հաղթանակ

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի նահանգային ընտրություններում դեմոկրատ թեկնածուները գրանցել են նկատելի հաղթանակ. գրում է amerikayidzayn.com-ը:

Քենթաքիի նահանգապետի ընտրություններում հաղթանակ է գրանցել դեմոկրատ Էնդի Բեշիրը՝ դժվարին պայքար ծավալելով հանրապետական նահանգապետ Մեթ Բեյվինի նկատմամբ։ Վերջնական հաշվարկի համաձայն Բեշիրը ստացել է Օ.4 ձայների առավելություն։ 52-ամյա Բեյվինը հայտարարել է, թե չի ընդունում պարտությունը՝ պնդելով, թե ընտրություններում տեղի են ունեցել խախտումներ։ Գլխավոր դատախազի պաշտոնը մինչ այժմ զբաղեցնող 41-ամյա Բեշիրը, որի հայրը ժամանակին եղել է այս նահանգի նահանգապետը, պատասխանել է՝ ասելով, թե ինքը պատրաստ է պայքարել նաեւ այդ ուղղությամբ։

Քենթաքի նահանգում հանրապետական թեկնածուի պարտությունը նախագահ Թրամփի համար կարող է համարվել մեծ կորուստ։ Նրա խոսքերով, Բեշիրը նահանգը կառավարելու համար ՝՝շատ վտանգավոր՛՛ կերպար է։ Սակայն Թրամփի կուսակից Բեյվինը, ըստ հարցումների, երկրում ամենաքիչ ժողովրդականություն վայելող նահանգապետն էր։

Հանրապետականներին այս նահանգում հաջողվել է պահպանել իրենց տեղերը մի շարք այլ պաշտոններում, այդ թվում՝ նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը։

Միսսիսիպիում հանրապետականներին հաջողվել է պահպանել նահանգապետի պաշտոնը։

Այլ հաղորդագրությունների համաձայն, անցած 2Օ տարիների ընթացքում առաջին անգամը լինելով, դեմոկրատները իրենց լիակատար վերահսկողությունն են հաստատել Վիրջինիա նահանգի օրենսդիր մարմնում, ինչը նշանակում է, որ նրանք կարող են ընդունել զենքերը վերահսկելու ավելի խիստ օրենքներ, ինչպես նաեւ՝ իրականացնել բժշկական ապահովագրության բնագավառում բարեփոխումներ։