«INNOWEEK.UZ – 2019»-ից հայկական ընկերությունները վերադարձել են համագործացության հստակ արդյունքներով

Լուրեր

01.09.2026 | 09:32
Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը Բիշքեկում քննարկել են խաղաղության օրակարգը
31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
Բոլորը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում մասնակցել են «Նորարարական գաղափարների շաբաթ» ամենամյա համաժողովին և ցուցահանդեսին («INNOWEEK.UZ – 2019»)։
«Միջոցառումը, որը կազմակերպվել և անցկացվում էր Ուզբեկստանի նորարարական զարգացման նախարարության կողմից,  միավորել էր տարբեր երկրների հետազոտական և նորարարական կենտրոնների, ներդրումային ֆոնդերի, տեխնոլոգիական գործակալությունների, տեխնոլոգիական պարկերի և բիզնես ինկուբատորների ներկայացուցիչներին։
Համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը հանդես է եկել ելույթով։
Նա ընդգծել է նման միջոցառումների անցկացման կարևորությունը, ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հաջողություններն ու առաջնահերթությունները, զարգացմանն ուղղված քայլերը։
«INNOWEEK.UZ – 2019»-ի կարևոր բաղկացուցիչն էր կազմում տեխնոլոգիական ցուցահանդեսը, որն անցկացվում էր 3 թեմատիկ ուղղություններով՝ նախաձեռնողական բիզնես, նորարարական լուծումներ և համագործակցային հարաբերություններ:
Ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացված էր հայկական տաղավարը: Այն ներկայացնում էր հայկական նորարարական ու տեխնոլոգիական մի շարք ստարտափների ու արդեն կայացած ընկերությունների կարողությունները,  ոլորտային վերջին զարգացումները, գիտատեխնիկական և նորարարության ոլորտներում մեր երկրի ներուժն ու հեռանկարները։
Այցելուների թվում էին Ուզբեկստանի նորարարությունների զարգացման նախարար Իբրոհիմ Աբդուրախմոնովը, նախարարի տեղակալ Շարոֆ Ռաժաբաևը, Հարավային Կորեայի, Չինաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Համաշխարհային բանկի ներկայացուցիները։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արյունաբերության նախարարության աջակցությամբ ցուցահանդեսի շրջանակներում ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ՝ հայկական ընկերություններ հետ պիլոտային ծրագրեր սկսելու վերաբերյալ։  Մասնավորապես՝ SFL, ERP և Early1 ընկերությունները ուզբեկական 6 բանկերի հետ համաձայնության են եկել՝ իրենց լուծումներն առաջարկելու և առաջին փորձնական ներդրումը սկսելու ուղղությամբ։
Lokator ընկերությունը  պայմանավորվածություն է  ձեռք   բերել Ուզբեկստանի ջրային ռեսուրսների նախարարության հետ՝  ոռոգման համակարգի մոնիտորինգի համար Locator SCADA համակարգի ներդրման վերաբերյալ։  Հայկական մեկ այլ ընկերություն՝ ERP-ն, Ուզբեկստանի էկոլոգիայի և շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության հետ պայմանավորվել է CRM և ERP համակարգերի ներդրման ուղղությամբ, իսկ կորեական ձեռնարկությունների նորարարությունների խթանման ինստիտուտը հետաքրքրված է նորաստեղծ ձեռնարկություններում ներդրումներ կատարելու ուղղությամբ։
Միջոցառման շրջանակներում նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել Ուզբեկստանի նորարարությունների զարգացման նախարար Իբրոհիմ Աբդուրախմոնովի, նախարարի տեղակալ Շարոֆ Ռաժաբաևի, Ուզբեկստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Օլիմժոն Ումարովի հետ։
Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններին։  Ուզբեկական կողմին հատկապես հետաքրքրել է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելը։
Նախարարի տեղակալը  մանրամասներ է ներկայացրել տեխնոլոգիական կրթության զարգացմանն ուղղված մեր երկրի  քաղաքականությունից։ Նա նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները  սկսվում ենք դպրոցից՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնք տեղակայված են հանրակրթական դպրոցներում, և երեխաներին սովորեցնում են կազմել իրենց առաջին ալգորիթմերը, ապա՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ  պատանիները մասնագիտանում են դիզայնի ու տեխնոլոգիաների տարբեր ուղղություններում, հետո՝ ԲՈՒՀ, ակադեմիա, Ազգային ինժեներական լաբորատորիաների ծրագրից մինչև ստարտափ էկոհամակարգի զարգացմանն  ուղղված պետական քաղաքականություն։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայկական կրթական ծրագրերը Ուզբեկստանի դպրոցներում և բուհական լաբորատորիաներում  ներդնելու հետ կապված մի շարք հարցեր: Արդյունքում՝  «YEA Engeneering» –ի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ մեր ուսումնական լաբորատորիաները Ուզբեկստանի դպրոցներում և բուհերում ներդնելու վերաբերյալ։
Փոխըմբռնման մեկ այլ հուշագիր էլ ստորագրվել է «ERP Smart System»-ի հետ՝ CRM  համակարգի համագործակցության վերաբերյալ։
Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Ուզբեկստանում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ»,- ասված է հաղորդագրությունում: