23 տարի անազատության մեջ գտնվելուց հետո ցմահ դատապարտյալն ազատ արձակվելու հույս ունի. գործը Վերաքննիչ դատարանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
Բոլորը

Այսօր առավոտյան Վերաքննիչ դատարանի դիմաց էին հավաքվել ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի հարազատները։ 23 տարի անազատության մեջ գտնվելուց հետո Աշոտ Մանուկյանը դիմել էր դատարան՝ վաղաժամկետ ազատ արձակվելու հույսով։

Առաջին ատյանի դատարանը, սակայն, մերժեց նրա դիմումը։ Որոշումը պաշտպանները բողոքարկել են։

Մանուկյանը 1996 թվականին երեք զինծառայողների սպանության համար գնդակահարության էր դատապարտվել, բայց 2003 թվականին, ինչպես գնդակահարության դատապարտված այլ անձանց, այնպես էլ նրա պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

Սպանությունից 23 տարի անց զոհերի հարազատները ներել են Աշոտին և դեմ չեն նրա ազատ արձակմանը, բայց պետությունը չի ներում նրա արարքը։ Ցմահ դատապարտյալի մայրը լրագրողներին ասաց՝ դատարանից ակնկալում է արդար դատաքաննություն։

Նա նշեց, որ որդին հանցանքը կատարելիս եղել է 19 տարեկան, այս տարիներին բազմիցս զղջացել է իր արարքի համար։

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ ցմահ դատապարտյալը դատարան չէր բերվել։ Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչը խուսափեց լրագրողների հետ զրույցից, իսկ Մանուկյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց՝ դատարանները ցմահներին մերժելով՝ փորձում են խուսափել նրանց խնդիրներին լուծում տալուց: Պաշտպանը տեղեկացրեց, որ վերջերս Մանուկյանի պատժի կրման ռեժիմը փոփոխվել է:

Միհրան Պողոսյանը նկատեց նաև, որ իր պաշտպանյալի վաղաժամկետ ազատման դիմումը մերժելուց դատարանը չի նշել, թե դատապարտյալի ո՞ր արարքներն են ենթակա ուղղման։

Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 2-ին։ Եթե դատարանն այս անգամ ևս մերժի ցմահ դատապարտյալի դիմումը, ապա նա վաղաժամ ազատ արձակման համար կկարողանա դիմել միայն 3 տարի անց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան