«ԿԳՄՍՆ-ի ֆինանսավորած ներկայացումներից մեկ-մեկ ուզում եմ գլուխս առնել ու փախչել». Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Բոլոր այն հայտարարությունները, թե մեր աշակերտները մշակույթով ու գիտությամբ չեն հետաքրքրվում, չեն համապատասխանում իրականությանը։ Մի քանի մեծ ծրագրեր, որ մենք դպրոցներում իրականացնում ենք, վկայում են  այն մասին, որ մեծ հետաքրքրություն կա բոլոր այն ոլորտների նկատմամբ, որոնք մեր նախարարությունը համակարգում է։

Այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Բյուջեի հետ անցած մեկուկես տարվա ընթացքում կատարած մեր «վարժությունների» արդյունքում վերացվել են անպետք ծրագրերը։ Բավականին շատ գումարներ են ի հայտ եկել, և մենք դրանք ուղղում ենք մեր ծրագրերին։ Գումարների խնդիր չունենք։ Մեր բյուջեի չափաբաժինը գրեթե չի ավելացել, սակայն կարողացանք մեծ գումարներ ուղղել գիտությանը՝ սարքավորումներ գնելու համար, հաջորդ տարի դպրոցների կապիտալ շինարարություն ենք նախատեսում։ Ուզում ենք, որ համայնքներում փոքր դպրոցները կրթամշակութային կենտրոնների վերածվեն»,- նշեց նախարարը։

Անդրադառնալով իր անվան շուրջ տարածված քննադատություններին, Արայիկ Հարությունյանն ասաց․ «Հայաստանի Հանրապետությունում նորմալ գործընթացներ են տեղի ունենում։ Վստահ եմ, որ շատ կարճ ժամանակ հետո, մեր քաղաքականությունից դժգոհ մարդկանց մոտ հակառակ զգացումներ կառաջանան, թե այն քաղաքականությունը, որ վարում է մեր նախարարությունը, արդյունավետ է և միմիայն օգնելու է մեր կրթությանն ու մշակույթին»։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ իր հրաժարականի մասին հարց այս պահին օրակարգում չկա։

«Երբ գործ ես անում, քննադատություն լինում է։ Չեն քննադատում նրանց, ովքեր գործ չեն անում։ Այն լճացած վիճակը, որ եղել է կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի ոլորտներում, բնականաբար, պետք է քննադատության արժանանա, որովհետև բոլոր այն փոփոխությունները, որ տեղի են ունենում, անմիջական առնչություն ունեն մեծ, կարծրացած, մաֆիոզ խմբերի շահերի հետ, որոնք նախկինում այս ոլորտների հաշվին բարգավաճել են և հիմա պարզ, հասարակ, թափանցիկ տրամաբանություն է մտցվել համակարգում ու, բնականաբար, դժգոհություններ կան»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։

Նրա խոսքով՝  շուտով հրապարակելու են, թե նախարարությունն ինչ թվով նախաձեռնություններ է ֆինանսավորել։

«Ամեն ինչ փաթեթներով կհրապարակվի, բայց այստեղ թեկուզ փոքր տոկոսով, սակայն սխալվելու, թերանալու տեղ կա։ Երբ մտքիդ ունես, թե արվեստը մեկ գումարած մեկ երկուսի է հավասար, և բացառում ես սխալվելու հնարավորությունը, այդտեղ արվեստը չի կարող զարգանալ։ Մենք մարդկանց պետք է սխալվելու հնարավորություն տանք։ Մենք համեմատություն ենք ունենում գեղագիտական առումով լավի և վատի, ճաշակովի և անճաշակի։ Մեկին կարող է ներկայացումը դուր գալ, մյուսին դուրս չգալ։ Ես գնացել եմ մեր կողմից ֆինանսավորվող թատրոններ՝ բեմադրություններ դիտելու, բայց մեկ-մեկ ուզել եմ գլուխս բռնել և փախչել այն գավառականությունից, որը եղել է տվյալ բեմադրության ժամանակ։ Չեմ ուզում անուններ տալ, ֆիքսում ենք և գնում առաջ»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Անդրադառնալով դպրոցական դասագրքերին, նախարարն առանձնացրեց հատկապես ինֆորմատիկա առարկայինը․ «Ինֆորմատիկայի դասագիրք, իմ խորին համոզմամբ, չպետք է լինի։ Դա պետք է լինի առցանց դասագիրք, որովհետև երբ այսօր ծրագրավորման մասին դասագիրք ստեղծենք ու գրենք, որ, օրինակ, կա այս գործիքը, շուտով ծրագիրը կթարմացվի և ամեն ինչ կփոխվի։ Պետք է լինի առցանց, որպեսզի գիրքն ամենաօրյա ռեժիմով թարմացվի և երեխաները կարողանան տեսնել  ծրագրերն ու ծանոթանալ փոփոխություններին»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան