«ՍՈՒ-4» ինքնաթիռները Հայաստան կհասնեն դեկտեմբերին կամ հունվար-փետրվարին. Դավիթ Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքով, եթե վերցնում են ռազմական ոլորտի գերնպատակը և եղած մարտահրավերները, ապա, որպես պաշտպանության նախարար, կցանկանար կրկնապատկել ու եռապատկել ոլորտին տրամադրվող բյուջեն: Սակայն հաշվի առնելով երկրի բյուջեն, տնտեսական հանարավորությունները, ապա այսօրվա բյուջեն բավարար է, որպեսզի բոլոր մարտահրավերներին պատշաճ ձևով արձագանքեն:

Նախարարը հերքեց, որ այս տարին ռազմական ոլորտին տրամադրվող բյուջեն կրճատվել է: «Բյուջեի կառուցվածքում եղել են որոշ նվազեցումներ մեզ տրամադրվող վարկային չափաբաժնի մեջ, որն ուղղվել է մեր մեր կարողությունների ավելացմանը»,- նշեց նախարարը:

Ըստ նրա, «ՍՈՒ-4» ինքնաթիռները Հայաստան կհասնեն կա՛մ դեկտեմբերին, կա՛մ հաջորդ տարվա հունվար-փետրվարին: Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը ձեռք կբերի նոր, արդիական զինատեսակներ, դրանք Հայաստան կբերվեն տարբեր երկրներից:

Անդրադառնալով ռուսական ռազմաբազայի արդիականացմանը՝ Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ այն արդիականացվում է սպառազինության, նյութատեխնիկական ապահովման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմանների բարելավման տեսանկյունից:

«Հողատարածքի ավելացումներ չեն լինելու, որովհետև լինում են տարբեր տարբերակումներ, քանի որ ինչ-որ տարածք տրամադրվում է, ինչ-որ տարածք արդեն չի օգտագործվում և անցնում է Պաշտպանության նախարարությանը, բայց դրանք մնում են ՀՀ տարածք, որոնք պարզապես տրվում են օգտագործման համար»,-շեշտեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան