Առողջապահության նախկին փոխնախարարի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քրգործն ուղարկվել է դատարան. Դատախազություն

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններից մեկի տնօրենի կողմից նրան առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ 2019թ. մարտի 30-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

«Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալ Ա. Դ.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, առերևույթ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Մասնավորապես, Ա. Դ.-ն, 2019թ. հունվարից մինչև նույն թվականի մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում ընդունել է ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններից մեկի տնօրեն Ռ. Ա.-ի առաջարկը՝ նյութական առավելություն ստանալու դիմաց, վերջինիս օգտին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ծառայության գծով ցուցաբերել հովանավորչություն և պարբերաբար նպաստել իր համակարգման բնագավառում որոշակի գործողություններ կատարելուն: Այսինքն՝ նպաստել ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով իրականացվող` նշված կազմակերպության 2019թ. պետական ֆինանսավորումը 2018թ. բյուջեի համեմատ հնարավորին քիչ կրճատելուն, ապա 2019թ. ընթացքում ֆինանսավորման չափը ավելացնելուն, գինեկոլոգիական վիրահատությունների համավճարների չափը չնվազեցնելուն, աշխատավարձային ու բոնուսային վարձատրության մասնաբաժինները պետական պատվերների շրջանակներում փոփոխելուն և վերաբաշխելուն:

Ի կատարումն նշված պայմանավորվածության` Ա. Դ.-ն, Ռ. Ա.-ի օգտին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է նաև վերջինիս ղեկավարած կազմակերպության 2019թ. ֆինանսավորումը հնարավորինս քիչ կրճատելուն և միջոցներ է ձեռնարկել նշված կազմակերպության աշխատավարձային ու բոնուսային վարձատրության մասնաբաժինները պետական պատվերների շրջանակներում փոփոխելու և վերաբաշխելու ուղղությամբ: 2019թ. մարտի 30-ին Ա. Դ.-ն իր աշխատասենյակում Ռ. Ա.-ից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարը` 3.000 ԱՄՆ դոլար:

Վերը շարադրվածի համար Ա. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Ռ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից, և քրեական գործի հետ ուղարկվել է դատարան` ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրությունում: