ՔԿ պարզաբանումը՝ Վոլոդյա Գալոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության վերաբերյալ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

 Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ նոյեմբերի 2-ին իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ «Արցախի Մարտունու զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք: Սա վկայում է, որ մահից առաջ երիտասարդը դաժան ծեծի է ենթարկվել, սակայն քննիչները համառորեն շարունակում են քննությունը վարել ինքնասպանության կեղծ վարկածի շուրջ: Այս վարկածը քննչական կոմիտեն տարածեց դեպքից ընդամենը երեք ժամ անց»:

«Տեղեկացնում ենք, որ Վ.Գալոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Վ.Գալոյանի մահը հետևանք է ստացած կյանքի հետ անհամատեղելի կոպիտ մարմնական վնասվածքների, որն էլ պայմանավորված է եղել գլխի հրազենային, գնդակային միջանցիկ վիրավորումներով, և նրա մահը վրա է հասել հրազենային վնասվածքը ստանալուց անմիջապես հետո: Վ.Գալոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ բացի հրազենային վնասվածքներից, հայտնաբերվել են 3 քերծվածքներ և 1 վերք, որոնք բնորոշ չեն հրազենային վնասվածքների՝ դրանցից 2 ունեն մոտ 2-3 օրվա վաղեմություններ, իսկ մյուս 2-ը՝ ժամերից մինչև մեկ օրվա, և վերը նշված վնասվածքները կենդանի անձանց մոտ առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում և նրա մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում: Մյուս վնասվածքները բնորոշեն են հրազենային վնասվածքներին»,- ասված է հաղորդագրությունում: