Հայկական գինիներն ընդլայնում են արտահանման աշխարհագրությունը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի գինեգործական վարկանիշի բարձրացման և հայկական գինիների արտահանման աշխարհագրության ընդլայնման նպատակով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը նախաձեռնել և իրականացնում է մի շարք միջոցառումներ Կանադայի Քվեբեկ և Օնտարիո նահանգներում։

«Մասնավորապես, հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը Մոնրեալ քաղաքում անց է կացվում “La Grande Degustation de Montreal 2019” գինու և ոգելից խմիչքների ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որին Հիմնադրամը միասնական տաղավարով կներկայացնի 9 գինեգործական ընկերության 32 տեսակի գինի։ Գինու և ոգելից խմիչքների այս հեղինակավոր ցուցահանդեսին յուրաքանչյուր տարի մասնակցում է շուրջ 200 արտադրող ամբողջ աշխարհից, իսկ այցելուների թիվը գերազանցում է 13000-ը։

Ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է ներկայացնելու Հայաստանի գինեգործության պատմությունն ու բացառիկ գինիները գինու հազարավոր սիրահարներին, մասնագետներին և գնորդներին։

Նոյեմբերի 4-ին, Հիմնադրամի և Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանի նախաձեռնությամբ, մայրաքաղաք Օտտավայում` ՀՀ դեսպանատանը, կկազմակերպվի հայկական գինիների շնորհանդես-համտես` տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների համար:

Միջոցառման հյուրերին Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը կներկայացնի Հայաստանի գինեգործության առանձնահատկություններն ու մշակույթը, առկա ներուժն ու զարգացման հեռանկարները:

Նոյեմբերի 6-ին Տորոնտո քաղաքում նեղ մասնագիտական լսարանի համար հայկական գինիների ևս մեկ շնորհանդես-համտես կանցկացնի գինու առաջատար լրագրող և վարպետ (Master of Sommelier) Ջոն Շաբոն, ինչը հնարավորություն կնձեռի Կանադայի գինու գնորդներին ծանոթանալու Հայաստանի լավագույն գինիներին»,- ասված է հաղորդագրությունում: