Արման Սարգսյանը անձնակազմերին է ներկայացրել Ոստիկանության ստորաբաժանումների նորանշանակ պետերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 19:56
1 մլրդ դրամից ավելի է ծախսվել արտահիմնադրամային միջոցներից․ Եգորյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:49
Ներքին Չարբախում վիճաբանություն և վրաերթ․ ՔՊ-ի աջակիցների մասնակցության մասին պնդումների ֆոնին ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
05.06.2026 | 19:43
Թաթոյանը պնդում է՝ Փաշինյանի իշխանությունը մեծացրել է Ռուսաստանից կախվածությունը․ որ պնդումն է ճիշտ, որը՝ սխալ
05.06.2026 | 19:30
ՀՀ-ն զենք է վաճառել 2 երկրի․ նոր երկրների վաճառքներ կլինեն․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:29
ՄԻՊ-ը ուսումնասիրում է «Արմատ մեդիա»-ում իրականացված խուզարկության հանգամանքները
05.06.2026 | 19:20
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
05.06.2026 | 19:17
Կրեմլի «Մատրյոշկա»-ն կեղծ լուրերի նոր շարք է տարածում Հայաստանի մասին․ The Insider
05.06.2026 | 19:14
ԿԸՀ-ն ժամը 22:00-ին նիստ կգումարի՝ քննելու «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դիմումը
05.06.2026 | 19:10
Էլինա Ավանեսյանը մրցաշարի կմասնակցի Հայաստանի հավաքականի կազմում
05.06.2026 | 18:58
Այս հարցը պետք է լուծվի վաղը՝ մինչև 24։00-ն. Եգորյանը՝ ԿԸՀ հանձնված դիմումի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 18:47
«Մարտի 1»-ի գործով մեղադրանք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին և ևս 4 նախկին աշխատակցի
05.06.2026 | 18:41
Իրանը հայտարարել է Օմանի ծոցում ամերիկյան ռազմանավերի վրա «նախազգուշական» հրթիռներ և ԱԹՍ-ներ արձակելու մասին
05.06.2026 | 18:30
ՌԴ-ի սանկցիաներին պետք է դիմանալ և դիմակայել․ ՀՀ ինքնիշխանությունը սակարկելի չէ․ Գարեգին Չուգասզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 18:18
Վարժական հավաքները մեկնարկելու են ընտրություններից 2 օր անց․ հավաքների ամսաթվերը Կառավարությունը հրապարակել է հունվարին
05.06.2026 | 18:09
Լուիս դե լա Ֆուենտե․ «Հաճելիորեն զարմացած էի Իրաքի հավաքականի խաղով»
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 1-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության իրավաբանական վարչության անձնակազմին ներկայացրեց ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանին։

«Արման Սարգսյանը բարեխիղճ ծառայության համար շնորհակալություն հայտնեց վարչության նախկին պետ Արկադի Մարգարյանին, ով անցել է երկարամյա ծառայության թոշակի։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը կարևորելով իրավաբանական վարչության դերն ու նշանակությունը ոստիկանության համակարգում` հույս հայտնեց, որ Մանուկ Մուրադյանը իր տեսական գիտելիքներով նոր լիցք կհաղորդի ստորաբաժանման աշխատանքին։

Արկադի Մարգարյանը շնորհակալություն հայտնելով իրավաբանական վարչության անձնակազմին միասնական աշխատանքի համար՝ նշեց, որ պատրաստ է իր գիտելիքներով աջակցել վարչության աշխատանքին։

Իրավաբանական վարչության նորանշանակ պետը հավաստիացրեց, որ ստորաբաժանումը պատվով կիրականացնի իր առջև դրված խնդիրները՝ ապահովելով ոստիկանության իրավական պաշտպանվածությունը։

Նույն օրը ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության անձնակազմին ներկայացրեց ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանին։

Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վարչության նախկին ղեկավար Դավիթ Սարգսյանին՝ բարեխիղճ ծառայության համար։ Նա նշեց, որ Սևան Քոչարյանը ոստիկանության համակարգում ունի երկար տարիների փորձ, զբաղեցրել է տարբեր պաշտոններ և համակարգի պրոֆեսիոնալներից է։

Անձնակազմին ներկայացվեցին նաև ոստիկանության Կոտայքի և Չարենցավանի բաժինների նորանշանակ պետերը։

Արման Սարգսյանը խոսելով մարզային վարչության ծառայության մասին՝ կարևորեց ինչպես ոստիկանության մյուս ստորաբաժանումների, այնպես էլ իրավապահ այլ կառույցների և տեղական ինքակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությունը, քանի որ միայն այդ կարևոր կապի շնորհիվ հնարավոր կլինի արդյունավետ պայքար մղել հանցավորության դեմ։

Խոսվեց մարզային վարչության ենթակա տարածքային բաժինների ծառայության, անձնակազմի կարգապահության, պատրաստվածության ու ծանրաբեռնվածության խնդիրների մասին։

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նորանշանակ պետ Սևան Քոչարյանը վստահեցրեց, որ իր ղեկավարությամբ վարչության անձնակամզը անկաշկանդ ու վճռական կծառայի օրենքին ու ժողովրդին։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանը։

Արման Սարգսյանը ներկայացնելով ստորաբաժանման նորանշանակ ղեկավարին, նշեց, որ Դավիթ Սարգսյանը քննչական ու ոստիկանության համակարգերում զբաղեցրել է տարբեր պաշտոններ հասնելով մինչև մարզային վարչության պետի պաշտոնին։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց ստորաբաժանման նախկին ղեկավար Արթուր Խաչատրյանին իրականացրած այն աշխատանքի համար, որն ուղղված է եղել պետական պահպանության գլխավոր վարչության արդիականացմանն ու կատարելագործմանը։

Արման Սարգսյանը խոսեց գլխավոր վարչության ծառայության առանձնահատկությունների, ծառայողների կարգապահության, ֆիզիկական պատրաստականության, մասնագիտական ունակությունների մասին։ Խիստ ցուցում տրվեց դրանց կատարելագործման ուղղությամբ ձեռնարկել միջոցառումներ, որպեսզի ոստիկանությունն ունենա պրոֆեսիոնալ պետական պահպանության գլխավոր վարչություն։
Քննարկվեցին նաև մասնավոր ընկերությունների հետ պայմանագրերի կնքման գործընթացների, կադրային քաղաքականության, ծառայողական, աշխատանքային խնդիրներ ու ստորաբաժանման ծառայության վերաբերյալ այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: