Շիրակի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատանքի չհաճախող, բայց աշխատավարձ ստացող աշխատակիցներ պահելու բազմաթիվ դեպքեր են պարզվել

Լուրեր

07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:48
«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին
07.09.2026 | 19:32
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ
07.09.2026 | 19:15
Նիկոլ Փաշինյանը բացեց ՌԴ-ի ռազմաբազայի հեռացման հարցը, մի՛ ճնշեք պատժամիջոցներով, վարձավճարի հարց կբարձրացնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
Բոլորը

ՀՀ դատախազությունից տեղեկացնում են, որ Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի նյութերը՝ հանցագործությունների պատճառների և նպաստող պայմանների վերացման ուղղությամբ միջոցառումներ իրականացնելու համատեքստում:

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ օրինաչափորեն, քիչ չեն եղել դեպքերը, երբ որպես հանցավոր սխեմա՝ դպրոցների ուսումնաօժանդակ մասի հաստիքներին նշանակվել են անձինք, որոնք ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չեն հաճախել, ամբողջությամբ կամ լիարժեքորեն չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Եվ չնայած այդ հանգամանքին՝ ուսումնական հաստատությունների համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց կողմից կազմվել և հաստատվել են աշխատաժա­մանա­կի հաշվարկի բովանդակությամբ կեղծ տե­ղե­կա­գրեր, որոնցում կեղծ տեղեկութ­յուն­ներ են ներառվել այդ անձանց կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Եվ այդ բովանդակությամբ կեղծ փաստաթղթերի հիման վրա նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձերի կամ այլ վճարների գումարներ, որոնք առերևույթ յուրացման կամ վատնման եղանակով հափշտակվել են:

Քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզված նման օրինաչափությունները հիմք են տվել ողջամիտ կասկածներ ունենալու, որ նման դրսևորումները կարող են տարածված լինել նաև մարզի հանրակրթական այլ ուսհաստատություններում:

Ելնելով դրանից՝ «Դատախազության մասին» օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով պետական շահերի, այդ թվում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից ուսումնական հաստատություններին ուղղված ֆինանսական միջոցների պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման, այդ միջոցների օգտագործման իրավաչափությունն ու հիմնավորվածությունն ուսումնասիրելու և ստուգելու նկատառումներից ելնելով՝ Շիրակի մարզի դատախազը 2019թ. օգոստոսի 14-ին գրությամբ դիմել էր  Շիրակի մարզպետին՝ տրամադրելու 2019թ. մարզպետարանի վերահսկողության ներքո գործող ուսումնական հաստատությունների հաստիքացուցակներում ընդգրկված ուսումնաօժանդակ անձնակազմի ցուցակները։

Ստացված տեղեկատվությունը և փաստաթղթղերն անմիջապես ուղարկվել են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն՝  ցուցակներում ընդգրկված անձանց ՀՀ-ում գտնվելու, աշխատանքի հաճախելու և աշխատանքներ կատարելու հանգամանքները պարզելուն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարությամբ։

Արդյունքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել են մարզի տարածքում գործող թվով յոթ դպրոցներում առևերևույթ նմանատիպ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, որոնք վերաբերում են աշխատակիցների կողմից աշխատանքի չհաճախելուն կամ  հաստիքացուցակով սահմանված աշխատանքներ չկատարելուն: Այդ կապակցությամբ Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ստորաբաժանումներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվում են նյութեր։

Նկատի ունենալով, որ նման իրավիճակը կարող է ավելի լայն տարածում և աշխարհագրություն ունենալ՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ նման ուսումնասիրություններ կնախաձեռնվեն նաև հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում: Դրանց արդյունքում, բավարար տվյալների առկայության դեպքում, կապահովվի օրենքով սահմանված քրեադատավարական ընթացակարգ՝ ենթադրյալ կոռուպցիոն այս սխեմաներում ներգրավված պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատական տալու և խնդիրը, դրա արմատավորմանը նպաստող պայմանները վերացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում: