Կոռուպցիոն չարաշահումներ «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում հողամասերի տրամադրման գործընթացներում

Լուրեր

25.06.2026 | 19:08
Դավիթ Համբարձումյանի գործը ուղարկվեց նոր քննության․ նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:00
Պոպուլիզմ չէ՛ «Սամվել Կարապետյան՝ վարչապետ» թեզը, լուրջ գիտատեսական ուսումնասիրություններ կային, որ ՔՊ-ն չի հաղթելու․ Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 18:47
ՍԴ-ում պատասխանողի ներկայացուցիչները կլինեն Վահագն Հովակիմյանը և Նունե Հովհաննիսյանը
25.06.2026 | 18:33
ՄԻՊ-ը հանդիպել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցեր բարձրաձայնող անձանց
25.06.2026 | 18:24
Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում հանդիպել է Զելենսկիի ներկայացուցիչներին
25.06.2026 | 18:19
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
25.06.2026 | 18:10
Միքայել արքեպիսկոպոսի տնային կալանքը վերացվեց // Վենեսուելայում 10,000 մարդ անհետ կորել է․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 18:02
Կարևոր է օգտագործել առկա հնարավորությունները՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ
25.06.2026 | 17:58
ՔՊ վարչության նիստ է հրավիրել․ այսօր կհաստատվի ԱԺ նախագահի թեկնածուն․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 17:53
Մակրոնի խորհրդականը Բաքվում է․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները
25.06.2026 | 17:45
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
25.06.2026 | 17:36
Համբարձում Մաթևոսյանը Սենթ Ջեյմսի պալատում հանդիպել է Չարլզ III թագավորին
25.06.2026 | 17:27
Եթե ՔՊ-ն վստահ է իր ուժերի վրա, թող միանա ՍԴ-ի մեր հիմնավորումներին. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:18
Խիզախ որոշում էր․ Զոհրաբյանը՝ Աջապահյանի գործը նոր քննության ուղարկելու որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:12
Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ՀՀ դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել  Երևան քաղաքի «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում հողամասերի տրամադրման գործընթացում թույլ տրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ:

«Մասնավորապես, պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2003թ. մայիսի և նոյեմբերի, ինչպես նաև 2004թ. հուլիսի՝ թվով երեք որոշումներով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի և «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ ճանաչվել է պետական սեփականություն հանդիսացող և սահմանափակումների ցանկում ներառված հողամասերի շարքում ընդգրկված «Արաբկիր» զբոսայգու տարածքում տեղակայված մեկ սրճարանի, վերջինիս խորդանոցի, մեկ կրպակի և մեկ լուսանկարչատան նկատմամբ երեք քաղաքացիների սեփականության իրավունքը:

Բացի այդ, ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ 2011թ. հունիսին իրականացված լրացուցիչ չափագրումների հիման վրա քաղաքացու կողմից հողազավթման փաստն արձանագրվելուց հետո, այդ կապակցությամբ վարչական վարույթ հարուցելու և հետագա հողազավթումը դադարեցնելու փոխարեն, Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից 2013թ. և 2017թ. երկու անգամ կայացվել են հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետները երկարացնելու որոշումներ:

Պարզվել է նաև, որ Երևանի քաղաքապետի 17.02.2017թ. երկու և 04.05.2018թ. մեկ որոշումներով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունները, զբոսայգու տարածքում կառուցապատման իրավունքով մեկ դեպքում 2 անձի տրամադրվել են հողամասեր, իսկ մեկ այլ դեպքում՝ ՍՊԸ-ի հետ կնքվել է հողի վարձակալության պայմանագիր: Մինչդեռ այդ տարիների գլխավոր հատակագծի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված հողամասերում փաստացի առկա են եղել բազմաթիվ ինքնակամ շինություններ, որոնք չեն արձանագրվել վերոնշյալ  եզրակացություններով:

Այնուհետև, չնայած ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում 2018թ. հունիսին հարուցված անշարժ գույքի նկատմամբ նշված ՍՊԸ-ի իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է ընդլայնվող հողամասի հատակագծում շինություններ լինելու պատճառաբանությամբ, սակայն Կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձինք, առանց գրանցման համար անհրաժեշտ հողամասի հատակագծի առկայության, հաջորդ ամսվա ընթացքում կատարել են նշված ՍՊԸ-ին պատկանող այդ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը:

Բացի այդ, նյութերով պարզվել է, որ 2018թ. մարտին և ապրիլին «Արաբկիր» զբոսայգու տարածքում ապօրինի հողազավթման փաստը հայտնաբերելուց և այն կատարած անձանց վարչական տույժի ենթարկելուց հետո, իրավախախտումը շարունակվելու պայմաններում իրավասու պաշտոնատար անձինք միջոցներ չեն ձեռնարկել այն դադարեցնելու ուղղությամբ, այն է՝ հողազավթում իրականացրած անձանց նկատմամբ կրկնակի վարչական տույժ չի նշանակվել և հողազավթումը չի վերացվել:

Այսինքն՝ նյութերի նախապատրաստմամբ ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ օրենսդրության պահանջների խախտմամբ, որոշակի շինությունների նկատմամբ ճանաչել են քաղաքացիների սեփականության իրավունքը, առանձին դեպքերում հողազավթման փաստերը արձանագրելուց հետո չեն դադարեցրել այն, այդ կապակցությամբ համապատասխան վարչական վարույթներ չեն իրականացրել, առանձին դեպքերում կայացված որոշումներով անուղղակիորեն թույլատրել են զավթված հողամասերի օգտագործումը: Իսկ առանձին դեպքում Երևանի քաղաքապետարանի և ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձինք պաշտոնական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ, և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ խախտելել են օրենսդրության պահանջները՝ հողամասն ապօրինաբար տրամադրելով իրավաբանական անձին և կատարելով գույքի նկատմամբ պետական գրանցում: Վերոնշյալ գործողություններով էական վնաս է պատճառվել հասարակության և պետության օրինական շահերին:

Ելնելով վերոգրյալից Երևան քաղաքի դատախազությունում նշված փաստերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական օրենսգրքի  314-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի  315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրությունում: