Տասը տարի արդարություն փնտրող սևազգեստ մայրերի պոռթկումը ԱԺ-ում. ի՞նչ սպասել հարջորդիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
22.07.2026 | 21:59
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել
22.07.2026 | 21:48
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
22.07.2026 | 21:37
ԿԸՀ-ն պարզաբանել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդության որոշումը
22.07.2026 | 21:26
Արարատում 2 համայնքային հողամաս անհատույց կփոխանցվի «ՄԼ Մայնինգ»-ին․ ընկերությունը կկառուցի 198 բնակարան, 48-ը կհանձնի համայնքին
22.07.2026 | 21:15
Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց․ գլխավոր դատախազը կգնա՞ խորհրդարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում այսօր սկանդալային ընթացք է ունեցել խաղաղ պայմաններում սպանված կամ զոհված զինծառայողների մայրերի հանդիպումը իրենց որդիների մահվան հանգամանքները քննող քննիչների հետ։ Մայրերից մեկը ջուր է շփել քննիչներից մեկի վրա, որը կնոջն ասել է, թե նրա որդուն հետմահու սև բերետ են շնորհել ծնողների սիրտը շահելու համար։ Հանձնաժողովի աշխատանքներն ընդհատվում են, քննիչները լքում են նիստերի դահլիճը, և ծնողներն ասում են այն ամենը, ինչ մտածում են գործի քննության հանգամանքների և դրանք քննողների մասին:

«12 տարի շարունակ էս մարդիկ Գյուլնազ տատի հեքիաթներով չեն կարողանում իրենց սարքած քրեական գործը վերլուծել և պատասխան տալ ծնողին։ Ես խնդրում եմ էս կապիկությունը վերջացնել»,- ասում է որդեկորույս մայրերից մեկը։

Այս կանայք արդեն երկրորդ անգամ են հավաքվում խորհրդարանում, որպեսզի հասկանան, թե ինչպես է պետությունը նոր հանգամանքներում առաջ տանելու իրենց որդիների մահվան հանգամանքների քննությունը։ Առայժմ նրանց սպասելիքները չեն արդարանում։

«Նոր Հայաստանում մենք մտածում էինք, որ կլինի արդար քննություն, բայց տեսնում եք․․․ Նույն քննիչը 11 թվականից հետո մինչև հիմա շարունակում է նույն հանցագործությունը, էսօր սրանք, որ ստեղ նստած էին, նրանք նույն մարդասպանների պաշտպաններ են, որոնք էս տարիների քրեական գործերը կոծկել են»,- պոռթկում է մայրերից մյուսը։

Հանձնաժողովի նախագահն ու փոխնախագահը չեն կարողանում հանգստացնել 10 տարուց ավելի արդարություն փնտրող այս կանանց, վերջիններս պահանջում են, որ իրենց պատասխան տան պաշտպանության նախարարն ու Քննչական կոմիտեի ղեկավարը:

«Քննիչ չէ, նախարար չէ, դատախազ չէ, ով ուզում ա լինի, մեկ առ մեկ իմ Արթուրի արյան համար պիտի պատասխան տան»,- ասում է որդեկորույս մայրը։

ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ոչնչով չի կարող ուրախացնել մայրերին, որոնք քննիչների փոխարեն ուզում են հանդիպել պաշտպանության նախարարի և գլխավոր դատախազի հետ, քննիչները, ըստ մայրերի, մարդասպան են:

«Հիմա դուք ասում եք իրանք մարդասպան են, հիմա էդ մարդիկ են քննում մեր գործերը, եթե դուք ալտերնատիվ գտնում եք, որ պիտի չգա կոնկրետ քննիչը, որը քննում է Տիգրանի գործը, էն մյուսի գործը, այլ թող գա նախարարը, նախարարը գալու է, իր կողքը նստացնելու է նույն էն քննիչին, որին դուք անվանեցիք մարդասպան, ջուրն էլ լցրեցիք վրեա, և մենք արդյունքում ունենալու ենք էս իրավիճակը»,- զգուշացնում է Նաիրա Զոհրաբյանը։

Նա արձանագրում է, որ այս քննարկումն էլ փաստորեն տապալվեց նախորդի նման․ «Մենք ունենք ընթացակարգեր և ծեծելը, իրար վրա շշեր նետելը, եթե մոտեցնելու է հարցի լուծմանը, եկեք բոլորս հավաքվենք հանձնաժողովում և իրար վրա շշեր նետենք»։

Հանձնաժողովի նախագահը խոստովանում է, որ փակուղային վիճակ է և պետք է մտածեն, թե ինչ ֆորմատով կազմակերպել այս հանդիպումները։ Քննչական կոմիտեի քննիչը շտապում է զգուշացնել՝ այսպիսի քննարկումներն իր սրտով չեն։

«Էս ֆորմատով քննարկումները, իմ կարծիքն է, սուբյեկտիվ ուղղակի նստել ու սկսել՝ դու ի՞նչ կասես, դու ի՞նչ կասես ու չլսել, թե գործով ամբողջական, էդ գործը մեկ-երկու հատոր չէ, էդ ամբողջը քննություն է, էդ բոլորը ապացույցներ են, էդ բոլորը շաղկապված են, արդյունավետ չեն»,- դժգոհում է ՀՀ ՔԿ Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։

Քննիչը ակնարկում է, որ այնքան էլ լավ չի հասկանում որդեկորույս մայրերի դժգոհությունը՝ իրենք պացույցներ չեն կեղծել, իրեղեն ապացույցները չեն վերացրել․ «Գործով ձեռք բերված փաստական ապացույցներով ստացված հիմնավորումների հետ իրենք համաձայն չեն»։

Առայժմ պարզ չէ, թե ինչպես են շարունակվելու այս հանդիպումները։ Որդեկորույս մայրերը հիմա ավելի մարտական են տրամադրված։ Ի դեպ, խորհրդարանում նրանց լսեց նաև Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Վերջինիս որդեկորույս մայրերը տեղեկացրին, որ 12 տարուց ավելի պայքարում են արդարության համար։ Ալեն Սիմոնյանը շտապեց տեղեկանալ՝ իսկ նախկին իշխանություններն անու՞մ էին այն բաները, որոնք նոր իշխանություններն են անում, այսինքն, լսու՞մ են նրանց։

«Մենք էս պարագայում ուրախ ենք, որ Սերժիկի գլուխը գնացել է, չենք տեսնում իրան, էս մայթից էն մայթը քարշ չեն տալիս, բայց էն դատական համակարգը․․․ Ուղղակի փախան ստեղից, փախան»,- ասում է փոխնախագահի հետ զրուցող կանանցից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում: Մհեր Արշակյան