Թուրքական զինուժը գնդակոծել է Սիրիայի գյուղերից մեկը. զոհ և վիրավորներ կան

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրք զինվորականները ականանետերից կրակ են արձակել Սիրիայի հարավ-արևելյան Ռաս էլ-Այնի սահմանամերձ Թել Վարդ գյուղի ուղղությամբ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Ekhbariya հեռուստաալիքը:

Միջադեպի հետևանքով մեկ կին է զոհվել, ևս 4 խաղաղ բնակիչ վիրավորվել է: Մինչ այդ էլ սիրիական լրատվամիջոցները հաղորդել էին Թել Վարդում թուրք զինվորականների և նրանց աջակցող սիրիական ընդդիմության զինված կազմավորումների ու սիրիական բանակի միջև բախումների մասին: Նշվում էր, որ գյուղի ուղղությամբ մի քանի հրետանային հարված է հասցվել:

Սիրիական ՍԱՆԱ-ն էլ հաղորդել է Հասակե քաղաքի Աս-Սալհիա թաղամասում ահաբեկչության մասին, ինչի հետևանքով 4 խաղաղ բնակիչ է վիրավորվել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ականապատ մոտոցիկլետ է պայթել: Վիրավորներին հոստիպալացրել են:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Թուրքիան հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողություն սկսելու մասին՝ այնտեղ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով: Հոկտեմբերի 13-ին հաղորդվեց, որ Դամասկոսը համաձայնության է եկել քրդերի հետ և զորքեր է ուղարկել երկրի հյուսիս՝ թուրքական բանակին դիմակայելու համար:

Մի քանի օրվա ընթացքում սիրիական բանակն առանց մարտի քրդական շրջաններում մի քանի բնակավայրեր գրավեց, իսկ հոկտեմբերի 17-ին հասավ Թուրքիայի հետ սահման:

Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում հանդիպման ժամանակ հուշագիր ընդունեցին Սիրիայի հյուսիս-արևելքում իրադրության կարգավորման շուրջ համատեղ գործողությունների մասին: Քրդական կազմավորումներին 150 ժամ էր տրվել՝ թուրքական սահմանից այն կողմ 30 կիլոմետրանոց հատվածն ամբողջությամբ ազատելու համար, ինչից հետո ՌԴ-ի և Թուրքիայի զինվորականները պետք է համատեղ պարեկություն սկսեին: