«ՀՔԾ-ն գործ կոծկող չէ». Սասուն Խաչատրյանը՝ Միքայել Մինասյանին վերագրվող «ՁորաՀԷԿ»-ի սեփականաշնորհման գործի մասին

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը չի ցանկանում «ՁորաՀԷԿ»-ի սեփականաշնորհման քրգործով մանրամասներ փոխանցել:

Factor.am-ի հարցին, թե գործի շրջանակներում ինչ մանրամասներ են բացահայտվել, Սասուն Խաչատրյանն ասաց. «Այդ գործի հետ կապված տեղեկություններ չեմ ցանկանում հիմա փոխանցել: Չեմ ցանկանում, որովհետև նպատակահարմար չեմ գտնում»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում կայացած իր ասուլիսի ժամանակ Factor.am-ի հարցին ի պատասխան անդրադարձել էր Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից ռազմավարական նշանակության օբյեկտի սեփականաշնորհմանը: «Ես հիմա չեմ ուզում այնպիսի հայտարարություն անել, որը նախաքննության առումով զուտ խնդիրներ կառաջացնի, բայց Միքայել Մինասյանը Հայաստանի շատ օբյեկտների սեփականատեր է եղել և մինչև օրս շարունակում է մնալ, ուրիշ բան, որ այդ սեփականությունը գրանցված է եղել մի կնոջ անունով, որի անունը ոչ մեկի ոչ մի բան չի ասում։ Իզուր են նաև իրենք ձև անում, թե իրենք տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը»,- ասել էր նա։

Մեր դիտարկմանը, որ այս օրերին լայնորեն շրջանառվում են տեսակետներ, որ գործը կոծկվում է, քանի որ վարչապետի հայտարարությունից տևական ժամանակ անց որևէ իրավապահ մարմին նորություն չի հայտնել, Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Գործը չի կոծկվում, ՀՔԾ-ն գործ կոծկող չէ»:

Արդյոք գործի շրջանակներում եղե՞լ են անձինք, որ հարցաքննվել են կամ բացատրություն են տվել․ Սասուն Խաչատրյանն այս հարցերի շուրջ ևս չցանկացավ մեկնաբանություն տալ․ «Քրեական գործով նախաքննական գաղտնիքի խնդիր կա, նախաքննության արդյունավետության խնդիր կա, այդ պատճառով չեմ ցանկանում բարձրաձայնել»:

Նարեկ Կիրակոսյան