Հակոբ Արշակյանը Դոհայում հանդես է եկել զեկույցով, հանդիպել Քաթարի հայ համայնքի հետ

Լուրեր

07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Քաթարում անցկացվող «Անվտանգ խելացի քաղաքներ» համաժողովի շրջանակներում մասնակցել է «Խելացի քաղաք» 2019-ի (Smart City expo Doha 2019) բացման հանդիսավոր արարողությանը և «Խելացի քաղաքներ և ապագայի ճանապարհ» թեմայով նախարարական քննարկմանը հանդես է եկել որպես բանախոս։

«Հակոբ Արշակյանը խոսել է հայկական տեխնոլոգիական առաջընթացի ու զարգացումների մասին, նշել, որ դեռևս խորհրդային տարիներից հայկական ինժեներական և ալգորիթմական դպրոցն ամենաուժեղներից մեկն էր, և պատահական չէ, որ այդ տարիներին Հայաստանը սիլիկոնյան հովիտ էր համարվում։
Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը հայտարարել է տնտեսության գերակա ուղղություն: Այն  ամեն տարի 25% աճ է գրանցում:    Ներկայում համապատասխան քայլեր են իրականացվում արհեստական բանականության, թվային տեխնոլոգիաների, ոլորտի մյուս ճյուղերի արագ ու դինամիկ զարգացման համար։ Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել  արհեստական բանականության կիրառելիության առանձնահատկություններից՝ նշելով, որ դրանք հիմնականում ուղղված են մարդկանց կենսակերպն ու աշխատանքային գործունեությունը դյուրացնելուն։
Նախարարը խոսել է նաև տեխնոլոգիական կրթության կարևորության մասին, նշել,  որ պետք է սկսել դպրոցից, հետո՝ ԲՈՒՀ, ակադեմիա և այս շղթայի ճիշտ կազմակերպումը արդեն իսկ նկատելի հաջողություններ է գրանցել։
Հայաստանը գրավիչ տեխնոլոգիական միջավայր դառնալու ճանապարհին Հակոբ Արշակյանը կարևորել է ազդեցիկ հայկական Սփյուռք ունենալու փաստը, որը հնարավորություն է տալիս ոչ միայն հայաստանյան, այլև Հայաստանում գործունեություն սկսել ցանկացող օտարերկրյա ընկերություններին կապել աշխարհի շուկաների հետ։
Համաժողովի շրջանակներում Հակոբ Արշակյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Քաթարի տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ջասիմ բին Սայիֆ բին Ահմեդ Ալ-Սուլաիթիի և Քաթարի վարչապետի գլխավոր խորհրդական Ահմեդ Ալ Սալուիթիի հետ։ Նախարարը ներկայացրել է մեր երկրի տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները, այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների տեխնոլոգիական ոլորտում համագործակցության զարգացման ներուժին և հնարավորություններին։   Բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար տրամադրել համապատասխան ռեսուրսներ, ինչպես նաև այցելել մեր երկիր և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հետ գործնական հարաբերություններ սկսել։
Հակոբ Արշակյանը և հայկական տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչները Քաթարում Հայաստանի նորաբաց դեսպանությունում հանդիպում են ունեցել նաև Քաթարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Նախարարը շնորհավորել է Քաթարում ՀՀ դեսպանին և համայնքի ներկայացուցիչներին դեսպանատան բացման կապակցությամբ՝ այն համարելով  պատմական իրողություն։ Քաթարի հետ հարաբերությունները զարգացնելու գործում Հակոբ Արշակյանը կարևորել է հայկական համայնքի դերն ու նշանակությունը, որը չնայած փոքրաթիվ է, բայց բավականին հզոր ազդեցություն ունի։
Այնուհետև Հակոբ Արշակյանն անդրադարձել է Քաթար կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումների մանրամասներին, ցուցահանդեսում առաջին անգամ Հայաստանի՝ առանձին տաղավարով ներկայանալու փաստին, որին մեծ աջակցություն է ցուցաբերել Քաթարում Հայաստանի դեսպանատունը:
Հատկանշական է, որ Qitcom 2019 ցուցահանդեսում առաջին անգամ հանդես գալով՝ հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Հայկական տեխնոլոգիական ընկերությունների պրոդուկտներին, ձեռքբերումներին ծանոթացել են բարձրաստիճան մի շարք հյուրեր և ոլորտի մասնագետներ:  Հայկական տաղավար է այցելել նաև Ռուանդայի ՏՀՏ և նորարարության նախարարը»,- ասված է հաղորդագրությունում: