Պենտագոնն ԻՊ-ի առաջնորդին ոչնչացնելու գործողության տեսանյութն է հրապարակել

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ամերիկյան Պենտագոնը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման գործողության առաջին տեսանյութն է հրապարակել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ կարճ տեսանյութում այն շենքն է, որտեղ, ԱՄՆ-ի պնդմամբ, գտնվել է ահաբեկիչը:

«Այստեղ տեսնում ենք օբյեկտը, <…> որտեղ թաքնվում էր ալ-Բաղդադին: Այս մեկուսացված օբյոկտը գտնվում էր Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում»,- լրագրողներին ասել է ԱՄՆ ԶՈՒ-ի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քենեթ Մաքքենզին:

Նրա խոսքով՝ ԴՆԹ-ի անալիզը բացարձակ ճշտությամբ հաստատել է ալ-Բաղդադիի ոչնչացման փաստը: Գեներալը նաև հստակեցրել է, որ ԻՊ-ի առաջնորդը պայթեցրել է իրեն և երկու երեխաների, այլ ոչ թե երեք, ինչպես ավելի վաղ հայտնել էր նախագահ Դոնալդ Թրամփը:

Աբու Բաքր ալ-Բաղդադին (իրական անունը՝ Իբրահիմ Ավադ Իբրահիմ ալ-Բադրի) որպես ահաբեկիչների ղեկավար հայտնի է 2014 թվականից, երբ ԻՊ-ի կողմից գրավված Մոսուլի մզկիթից հռչակեց Մերձավոր Արևելքում «իսլամական խալիֆայության» ստեղծումը:

Այդ ժամանակից ի վեր լրատվամիջոցները բազմիցս են հայտնել նրա ոչնչացման մասին, սակայն տեղեկությունը չի հաստատվել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ալ-Բաղդադիին ոչնչացնելու մասին հայտնել էր հոկտեմբերի 27-ին: Նրա խոսքով՝ ահաբեկիչը պայթեցրել է մահապարտի գոտին, սակայն հաջողվել է արագորեն նույնականացնել նրան: