Թրամփը չմիջամտեց բանաձևի ընդունմանը, նշանակում է՝ քաղաքական համաձայնությունը կայացվել է. Էդիկ Մինասյանը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձևի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ողջունելի է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի համատեղ ընդունում, իսկապես աննախադեպ քվեարկություն էր: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց պատմաբան Էդիկ Մինասյանը:

«Աննախադեպ էր այն իմաստով, որ և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականները միասնական քվեարկեցին Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Իհարկե՝ քաղաքական որոշակի շարժառիթներ կային, բայց նշանակությունը բավական մեծ է: Եվ կարևորում եմ, որովհետև շղթայական ռեակցիայի նման այս ճանաչումը կշարունակվի նաև մյուս երկրների կողմից»,- ասաց պատմաբանը:

Էդիկ Մինասյանը հիշեցրեց, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մի քանի պաշտոնապես նման որոշում ընդունել է, բայց, ի տարբերություն նախորդների, այս անգամ այն գերակշիռ ձայներով է ընդունվել: Միաժամանակ, եղել են դեպքեր, երբ հարցը Ներկայացուցիչների պալատում չի քննարկվել՝ ԱՄՆ նախագահների միջամտության արդյունքում:

«Այսօր Թրամփը չմիջամտեց այդ գործին: Դա նշանակում է, որ նախնական համաձայնություն է եղել կողմերի միջև, քաղաքական համաձայնությունն արդեն կայացվել է, և նույնիսկ հանրապետականները, որոնք միշտ դեմ էին քվեարկում, այս անգամ դեմոկրատների հետ համաձայնությամբ քվեարկեցին»,- հավելեց բանախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում: