Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետի գործով Վայոց Ձորի նախկին մարզպետն առերեսվել է չորս զինծառայողի հետ

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը, հավանաբար, հարձակումից առաջ սպանել է ծնողներին և քրոջը․ ոստիկանություն
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վայոց Ձորում փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի հետ կապված հակասական իրադրություն ունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը ներկա է եղել միջադեպին:

«Հակասական իրադրություն ունենք․ 4 զինծառայող պնդում է, որ մարզպետն այնտեղ է եղել, բայց ըստ մարզպետի շենքի մոտ տեղակայված տեսախցիկի տեսաձայնագրության՝ նա 22:30-ին մտնում է մուտք և 00:30-ին շքամուտքից դուրս է գալիս: Թեև այդ հանգամանքը կա, բայց զինծառայողները առերես էլ են պնդել, որ մարզպետն այնտեղ է եղել»,-ասաց նա: Հայկ Գրիգորյանը նշեց, որ տեսանյութը փորձաքննության են ենթարկել, և ըստ եզրակացության՝ այն մոնտաժված չէ: «Ուստի հակասական իրադրություն է, և պետք է դեռ քննել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Պաշտպանության նախարարության սպան ծանր մարմնական վնասվածքներ է ստացել։ 28-ամյա երիտասարդը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել։ Հարուցված քրեական գործի շրջանակում Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար:

Մարզպետի օգնականը կալանավորված է: Օգնականի կալանավորումից երկու օր անց Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարական էր ներկայացնել, սակայն շարունակել է պնդել, որ որևէ առնչություն չունի Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով Պաշտպանության նախարարության փոխգնդապետը հայտնվել է կոմայի մեջ:

Նարեկ Կիրակոսյան