Ամուլսարի գործով ուշագրավ փաստաթղթեր են ՔԿ-ին փոխանցվել, որոնք դիտավորյալ թաքցվել էին․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Նախ պետք է հասկանանք՝ ինչո՞ւ ժամանակին չի ստուգվել, կամ արդյո՞ք պատշաճ են ստուգվել ՇՄԱԳ-ում տեղ գտած տվյալները, երկրորդը՝ ես կարծում եմ, որ «Էլարդ»-ի փորձագետներին իրենց տված եզրակացության շուրջ հարցաքննելու կարիք կա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը՝ խոսելով Ամուլսարի հանքի շահագործման գործի մասին:

Հարցին՝ քննվելո՞ւ է այն հանգամանքը, թե բնապահպանության նախկին նախարարը որքանով է շահագրգռված եղել թույլտվություն տալու համար, ՔԿ ղեկավարը պատասխանեց. «Անշուշտ, այդ հարցին էլ կանդրադառնանք, ուղղակի մի բան ասեմ՝ Բնապահպանության նախարարության ՇՄԱԳ-ի ՊՈԱԿ-ը իրենք իրենց հերթին տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված ՇՄԱԳ-ը ուղարկում են շահագրգիռ մարմիններին: Նրանց ստացված եզրակացությունների հիման վրա է նա տալիս դրական կամ բացասական եզրակացություն: Նախարարն այդտեղ գործառույթ է ունեցել միայն հաստատել կամ չհաստատել: Դա այս պահին ձեռք բերված ինֆորմացիա է, ձեր կողմից նշված հանգամանքին կանդրադառնանք քննության ժամանակ»:

Հայկ Գրիգորյանը նաև հավելեց. «Փորձաքննություն նշանակելուց հետո մենք պահանջել ենք այն բոլոր հնարավոր փաստաթղթերը, որոնք հնարավոր է նշանակություն ունենան գործի համար: Նրանք մեզ տրամադրվել են Բնապահպանության նախարարության կողմից: Սակայն երբ ՀՀ վարչապետը Բնապահպանության նախարարությանը հանձնարարեց էլ ավելի խորը ուսումնասիրել՝ արդյոք նոր ՇՄԱԳ պե՞տք է, թե՝ ոչ, ի հայտ եկան մի շարք փաստաթղթեր, որոնք փորձագետներին չէին տրամադրվել, որոնց առկայության մասին տեղյակ չենք եղել, և դա պայմանավորում է քննության նոր զարգացում»:

Թե ո՞վ է թաքցրել այդ փաստաթղթերը, Հայկ Գրիգորյանը չասաց, բայց նշեց, որ Իվանյանի հետ կապ չունի. «Ըստ ծառայողական քննության արդյունքների՝ Իվանյանը ոչ մի բովանդակային և փաստական կապ, շահագրգռվածություն չի ունեցել»:

Մանրամասները՝ տեսանյութում: