Վաղ կենսաթոշակի ներդրումից հետո տեսնենք, թե քանի դատավոր հրաժարական կտա. Ռուստամ Բադասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
Բոլորը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոնի հայտարարությունը ողջունում է։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն էլ համակարծիք է այն մասով, որ, ի վերջո, պետք է ստեղծված ճգնաժամը հանգուցալուծվի։

«Կարևոր է, Կառավարությունում էլ ի գիտություն ենք ընդունել իր դիտարկումները»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Բուքիքիոնի հորդորին, որ սահմանադրական ինստիտուները հարգեն իրար, արդյո՞ք դրա անհրաժեշտությունն ինքը տեսնում է, Բադասյանը պատասխանեց․ «Փոխադարձ հարգանի անհրաժեշտություն միշտ եմ տեսնում, սակայն ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի խնդիր չէ, այլ ՍԴ նախագահի ընտրության կասկածելի հանգամանքներ են, որոնք ոչ թե ծագել են այսօր, այլ այն ժամանակ, երբ ինքն ընտրվել է»։

Բադասյանի կարծիքով՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունն ուղղված է բոլոր սահմանադրական մարմիններին։

«Եթե ճնշումների հետ կապված կասկած կա, մենք կարող ենք տրամադրել հավելյալ փաստեր, որ այդ կասկածները փարատվեն»,- նշեց Բադասյանը։

Նախարարի գնահատմամբ՝ Սահմանադրության ոգուն դեմ են այն գործընթացները, որոնցով Հրայր Թովմասյանը դարձել է ՍԴ նախագահ։ Ըստ Ռուստամ Բադասյանի՝ ՍԴ-ն կբարեփոխվի, ճգնաժամն ամբողջությամբ կլուծվի այն ժամանակ, երբ կլինեն սահմանադրական բարեփոխումներ։

Հարցին՝ այս փուլում Հրայր Թովմասյանի հրաժարականը ճգնաժամին լուծում կտա՞, պատասխանեց․ «Դժվարանում եմ պատասխանել, բայց վաղ կենսաթոշակի ներդրումից հետո տեսնենք, թե քանի դատավոր հրաժարական կտա։ Մեծապես կարևորում եմ ՍԴ-ի կազմի թարմացումը»։

Մանրամասները՝ տեսանյութում։