Դատավորների աշխատավարձի բարձրացման անհրաժեշտություն եմ տեսնում. Կարեն Փոլադյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դատավորների աշխատավարձի բարձրացման անհրաժեշտություն ենք տեսնում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ նման հայտարարություն արեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։

Նրա կարծիքով՝ այն ծավալը, որն առաջադրվել է դատավորներին ու այն որակը, որը պահանջվում է, ենթադրում է բարձր աշխատավարձեր։

«Այն որակը, որը պարտադրվել է, պարտադրվում է ու պարտադրվելու է, ենթադրում է բարձր աշխատավարձ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀՔԾ-ում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործերին, Փոլադյանը նշեց, որ իր իրավասության շրջանակում չէ այս հարցին պատասխանելը։ Ըստ Փոլադյանի՝ այդ գործերին նա ծանոթանում է մամուլով։

Հարցին՝ հիմա ՀՀ-ում դռների մոտ վնգստացող ու տեր փնտրող դատավորներ կա՞ն, թե՝ ոչ, պատասխանեց՝ հիշեցնելով, որ այս հարցին ԲԴԽ նախագահն արդեն իսկ պատասխանել է։

«Տարածվել է նաև հայտարարություն, խնդրում եմ, որ ծանոթանաք հայտարարությանը»,- եզրափակեց Կարեն Փոլադյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։