Արման Բաբաջանյանի ֆինանսական միջոցների օրինականությունը չի ստուգվի. Դատախազությունն ընթացք չի տալիս Վարդուհի Իշխանյանի դիմումին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆինանսական միջոցների օրինականությունն ստուգելու վերաբերյալ Վարդուհի Իշխանյանի հրապարակային դիմումին Դատախազությունն ընթացք չի տվել։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը հրապարակավ դիմել է Դատախազություն՝ առաջարկելով ստուգելու Արման Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները։

«Դիմում եմ դատախազությանը, թող պարզի Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները, որտեղից են շքեղ տունը, հարուստ ԶԼՄ-ն։ Դիմում եմ ԱԱԾ-ին, որ պարզի Բաբաջանյանի կապը օտարերկրյա ծառայությունների հետ։Եվ ուզում նաև պարզել, թե ինչպես եղավ, որ Բաբաջանյանը ու Հունանյանը 1998-ին աշխատել են միասին Կարեն Դեմիրճյանի շտաբում։ Ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում․․․»,- ֆեյսբուքում նշել է նա։

«Ֆեյսբուքյան գրառմամբ Դատախազությանն ուղղված տիկին Իշխանյանի հրապարակային կոչը որևէ տվյալ չի պարունակում հնարավոր հանցավոր դրսևորումների, գույքի կամ ֆինանսական միջոցների ապօրինի ձեռքբերման մասին: Իսկ ՀՀ դատախազությունն առանց օրենքով նախատեսված հիմքի և առիթի որևէ անձի ֆինանսական աղբյուրները, գույքի ձեռքբերման հիմքերն ու օրինականությունն ստուգելու կամ նման գործընթաց նախաձեռնելու իրավասություն չունի»,- մեզ հետ զրույցում նշեց Գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ Գլխավոր դատախազությունն այսօր ընթացք էր տվել Արման Բաբաջանյանի՝ ահաբեկիչ, հոգեմետ դեղեր օգտագործող Նաիրի Հունանյանի հետ հանդիպման մասին հայտարարությունների մասին մամուլի հրապարակումներին և ուղարկել ԱԱԾ։