Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ներուժը գրեթե կրկնակի կմեծանա

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ներուժը գրեթե կրկնակի կմեծանա սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր ու արդիականացված նմուշներով զինելուց հետո: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին այսպիսի տվյալներ է զեկուցել 102-րդ բազայի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը. երեքշաբթի Շոյգուն տեսչական ստուգում է անցկացրել Գյումրիում տեղակայված ռուսական բազայում, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Հարավային ռազմական օկրուգի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուզովլևն իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարին զեկուցել է, որ «բազան ամբողջ ծավալով ապահովված է նյութական միջոցներով, տեխնիկայով ու սպառազինությամբ»:

Նա նաև նշել է, որ բազայի հրաձգարանի ենթակառուցվածքը թույլ է տալիս անցկացնել մարտական պատրաստականության բոլոր տեսակների միջոցառումների, այդ թվում զորավարժությունների ամբողջական ցիկլ:

Երեքշաբթի ավելի վաղ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը Շոյգուին զեկուցել էր, որ 2020 թվականին Հայաստանում ռուսական ռազմաբազայի տարածքում ստեղծվելու է բազմագործառնական մշակութաժամանցային կենտրոն: 2021 թվականին այնտեղ կկառուցեն նաև միասնական մարզական համալիր:

Ռուսական 102-րդ ռազմաբազան երկու կայազոր ունի՝ Գյումրիում և Երևանում: Այն տեղակայվել է 1995 թվականին: