Իսկական, հայկական, պինդ ընտանիքի հիմքը բռնությունը չէ. Դավիթ Հարությունյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին օրենքի վերաբերյալ օրերս կկազմակերպվի հանրային լայն քննարկում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Արդեն երևում է, որ հանրային շատ մեծ հետաքրքրություն կա: Ճանապարհը, որ մենք բռնել ենք, համարում եմ խիստ կարևոր: Աշխարհի 120 երկիր անցել է այդ ճանապարհը, բայց այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ հաճախ լինում են այդ դրույթների տարօրինակ մեկնաբանություններ, որոնք բացարձակ աղերսներ չունեն օրենքի հետ, մենք երկուշաբթի օրը՝ ժամը չորսին, Մատենադարանում հանրային քննարկում ենք կազմակերպելու»,- տեղեկացրեց Դավիթ Հարությունյանը:

Նախարարը բոլոր շահագրգիռ անձանց կոչ արեց ներկա գտնվել քննարկմանը կամ մեկնաբանությունները թողնել e-draft.am կայքում:

Factor.am-ը նախարարից հետաքրքրվեց՝ օրենքի նախագիծը երբ կներկայացվի Ազգային ժողով, Հարությունյանը տեղեկացեց, որ քննարկումից և կառավարությանը ներկայացնելուց հետո այն քննարկման կդրվի Ազգային ժողովում: Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ընտանեկան բռնությունների վերաբերյալ վիճակագրությունը անհանգստացնող է: Բացի այդ, նախարարն ընդգծեց՝ կան բազում թաքնված դեպքեր, որոնք ևս մտահոգիչ են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան