Ենթադրում եմ, որ քրեական պատասխանատվություն կլինի. նախարարը՝ Ողջի գետի աղտոտման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական իրավախախտումների մասով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն է ամբողջ վարչարարությունն իրականացնում: Յուրաքանչյուր խախտում, որին ականատես եք լինում, դրա ուղիղ հասցեատերն այդ մարմինն է: Տեսչական մարմինը Ողջի գետից նմուշառումն ու հետազոտությունն իրականացրել է. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն՝ անդրադառնալով Ողջի գետի աղտոտմանը:

«Կարծում եմ՝ անալիզների տրամադրման հետ կապված իրենք որևէ սահմանափակում չունեն, եթե լրագրողը դիմի, կարող են տրամադրել»,- ասաց նախարարը։

Գրիգորյանը տեղեկացրեց՝ պարզվել է, որ գետում որոշակի մետաղների՝ ալյումինի, երկաթի կոնցենտրացիաները գերազանցում են սահմանային թույլատրելի չափաքանակները:

«Կան նաև մի քանի այլ հետազոտություններ, որոնք մի քանի օրում հնարավոր չէ իրականացնել։ Հասցված վնասը հաշվարկվում է Կառավարության հատուկ որոշմամբ սահմանված կարգով, բանաձևերով։ Եթե դա էական վնաս է, այսինքն՝ գերազանցում է որոշակի չափաքանակ, ապա քրեական պատասխանատվություն է նախատեսված աղտոտողների համար, եթե՝ ոչ, ապա վարչական պատասխանատվություն է։ Այն տվյալները, որոնք ես տեսնում եմ, ենթադրում եմ, որ այո, գերազանցում են, և կարող է քրեական պատասխանատվության էական վնաս իրականացվել»,- նկատեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։