ՌԴ պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Գյումրի է ժամանել
Քաղաքականություն
29.10.2019 | 12:31ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում նախատեսված է ՌԴ պաշտպանության նախարարի այցելությունը ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայան, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների առանձնազրույցը, երկու պետությունների պատվիրակությունների բանակցություններն ընդլայնված կազմով: Նախատեսված է նաև ՌԴ պաշտպանության նախարարի հանդիպումը ՀՀ վարչապետի հետ: