Մանվել Գրիգորյանի վիճակը համատեղելի է կալանքի հետ և չի խոչընդոտում նիստերին մասնակցելուն. դատարանին ներկայացվեց փորձաքննության եզրակացությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
29.10.2019 | 12:23ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված բժշկական փորձաքննության արդյունքներն այսօր ներկայացվեցին դատարանում:
Եզրակացության համաձայն՝ Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերված հիվանդությունները չեն համապատասխանում պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների դասակարգին:
Դատավորին ներկայացված գրության մեջ նաև նշված է, որ ներկա առողջական վիճակով Մանվել Գրիգորյանը կարող է բուժում ստանալ ՀՀ որևէ հիվանդանոցում, ինչպես նաև կարող է մասնակցել դատական նիստերին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան