ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ազնվության գրավականն է. Ադամ Շիֆ

Լուրեր

01.09.2026 | 18:43
ԱՄՆ ցամաքային զորքերի նախարարը հրաժարական է տվել Հեգսեթի հետ կոնֆլիկտի պատճառով
01.09.2026 | 18:30
Ռուսական մեծ վտանգ կա․ Լավրովն ասաց՝ դիվերսիաների և պետական հեղաշրջումների մեծ փորձ ունենք․ սա սիգնալ է․ Դավիթ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 18:22
Սեպտեմբերի 1-ին ՌԴ առնվազն ինը շրջանների դպրոցներն ու հիվանդանոցները ականապատման մասին հաղորդագրություններ են ստացել
01.09.2026 | 18:15
«Նապոլիի» ֆուտբոլիստը սրտի վիրահատության կենթարկվի
01.09.2026 | 18:10
Ինչ է քննարկելու Փաշինյանը Պուտինի հետ // TRIPP-ի շինարարության ժամկետ է նշվել. ԼՈՒՐԵՐ
01.09.2026 | 17:59
Գաբրիել Ժեզուսը տեղափոխվեց «Բարսելոնա». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 17:49
Նրանք պաշտոնապես ոչնչից չեն հրաժարվում․ ՌԴ տրանսպորտի նախարարը՝ ՀՀ-ի Մոսկվայի հետ երկաթուղային գործընկերության մասին
01.09.2026 | 17:37
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
01.09.2026 | 17:31
Տեր Արամը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կվճարի 1 մլն դրամ և հերքում կտարածի․ դատարանը վճիռ է հրապարակել 
01.09.2026 | 17:19
Միկել Արտետան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Պրեմիեր լիգայում
01.09.2026 | 17:08
Ռուբեն Ռուբինյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացումը
01.09.2026 | 16:57
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի վարչապետին
01.09.2026 | 16:44
Մենք ուզում ենք օր առաջ դա տեսնել կառուցված. Միրզոյանը՝ երկաթգծի մասին
01.09.2026 | 16:30
Արտահանման աճ՝ դեպի ԵՄ և Չինաստան. իրավիճակային գործո՞ն, թե՞ կայուն դինամիկա
01.09.2026 | 16:19
Եղիշե Մելիքյան. «Մխիթարյանի օրինակը դաստիարակում է ֆուտբոլիստներին»
Բոլորը

Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից քայլ է ճիշտ ուղղությամբ, համոզված է ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը, ով համահեղինակել է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ 296 բանաձեւը. գրում է amerikayidzayn.com-ը:

Սա Կոնգրեսի բոլոր թեւերում գտնվող օրենսդիրների միասնական աշխատանքի արդյունքն է, նշում է դեմոկրատ կենգրեսականը, մատնանշելով հանրապետական գործընկերների մասնակցությունը.«Կարծում եմ, Միացյալ Նահանգներն ունի նաեւ շատ կարեւոր բարոյական պարտավորություն՝ պարզ եւ ազնիվ խոսել 1915-1923 թվականներին մեկ եւ կես միլիոն հայերի դիտավորյալ ոչնչացման մասին»:

Բանաձեւը, որի շուրջ քվեարկությունը նախատեսված է անցկացնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում երեքշաբթի երեկոյան, ընդունվելու դեպքում, նախատեսում է նաեւ կրթական ծրագրերի շրջանակներում Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունների տարածում ԱՄՆ-ի բոլոր պետական դպրոցներում:

Բանաձեւի ընդունման դեմ հատուկ հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունը, որի կարծիքով «1915 թվականի իրադարձությունների մասին պնդումները հիմնված չեն իրավական կամ պատմական փաստերի վրա»: Կոնգրեսական Ադամ Շիֆը սակայն կասկածում է, որ թուրքական կողմի փաստարկներն այս անգամ լսելի կլինեն Կոնգրեսի մեծամասնության կողմից.

«Կարծում եմ, Կոնգրեսի անդամները կուշտ են Թուրքիայի պահվածքով, գործողություններով, որոնք հակասում են ԱՄՆ-ի շահերին: Այնպես որ, եթե նախկինում Կոնգրեսի որոշ անդամներ հաշվի էին առնում Թուրքիայի կառավարության դիրքորոշումը, որը սխալ քայլ էր, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության ճանաչման բարոյական կշիռը, ապա վաղը թուրքական լոբբին կոնգրեսում շատ կողմնակիցներ չի գտնելու»:

Անդրադառնոլով մեր օրերի Հայաստանի հետ Միացյալ Նահանգների համագործակցությանը, Ադամ Շիֆն ընդգծեց՝ Հայաստանի «Թավշյա հեղափոխությունից» ի վեր տեղի ունեցած զարգացումները փայլուն հնարավորություն են բացում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման համար.

«Ես շատ տպավորված եմ վարչապետով: Գիտեմ, Հայաստանում շատ ոգեւորող ժամանակներ են թե Հայաստանի քաղաքացիների եւ թե ԱՄՆ-ի հայ համայնքի համար, տեսնում եմ նոր կառավարության վերաբերյալ այդ լավատեսությունը: Ես բարձր եմ գնահատում վարչապետի քայլերը, ով բերել է տեխնոկրատների թիմ եւ փորձում է հաղթահարել Հայաստանի առջեւ եղած բոլոր խնդիրները, այդ թվում եւ կոռուպցիան»: