Քննարկվել են իրական սեփականատերերի և հարցման հիման վրա տեղեկատվության փոխանակման մեխանիզմները. ՊԵԿ նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է միջազգային աշխատաժողով

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Ասիական զարգացման բանկի համատեղ նախաձեռնությամբ  հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Երևանում մեկնարկել է «Փաստացի սեփականատեր և հարցման հիման վրա տեղեկատվության փոխանակում» խորագրով միջազգային աշխատաժողով:

«Ողջունելով մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդգծել է, որ Պետական եկամուտների կոմիտեն նպատակադրված է ուրույն դեր ունենալ ՏՀԶԿ՝ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի ընտանիքում և հասնել  լավագույն համագործակցության: «Վերջին տարիներին զանգվածային լրատվության միջոցներով ի հայտ եկած տեղեկությունները մեկ անգամ ևս փաստեցին, որ հարկման նպատակով  թափանցիկության ապահովումը պետությունների առանցքային խնդիրներից է: Ավելին, այդ տեղեկությունները ցույց տվեցին, որ հարկեր չվճարելն առանձին ֆինանսական հանցագործության տեսակ չէ, այլ սերտորեն կապված է, օրինակ, փողերի լվացման և կոռուպցիայի հետ, որոնք խիստ բացասական ազդեցություն ունեն հասարակության վրա: Շատ կազմակերպություններ թաքցնում են իրենց փաստացի սեփականատերերի մասին տեղեկությունները, հետևաբար տեղեկությունների թափանցիկությունը կարող է կենսական նշանակություն ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի, հարկերից խուսափելու դեպքերի և նմանատիպ այլ երևույթների բացահայտման համար»,-նշել է կոմիտեի նախագահը: Դավիթ Անանյանը վերահաստատել է, որ Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է հարկերի չվճարման և փողերի լվացման դեմ պայքարի միջազգային ստանդարտների ներդրման հարցում:

Հնգօրյա աշխատաժողովի օրակարգում իրական սեփականատերերի մասին քննարկումներն են: Մասնավորապես՝ դիտարկումներ կներկայացվեն «իրական սեփականատեր» եզրույթի մեկնաբանության, հարկային մարմինների կողմից իրական սեփականատերերին հայտնաբերելու հնարավոր լծակների և տեղեկությունների փոխանակման արդյունավետ համակարգի վերաբերյալ: Աշխատաժողովի մասնակիցները փաստել են, որ իրական սեփականատերերի մասին տեղեկությունների հասանելիության ապահովումն հարկման նպատակով թափանցիկության միջազգային չափորոշիչի կարևորագույն մասն է և առանցքային նշանակություն տեղեկությունների փոխանակման ժամանակ: Այս ուղղությամբ միջազգային չափորոշիչների կիրառումը կխոչընդոտի կազմակերպությունների հարկեր չվճարելուն և հանցավոր գործունեությանը: Աշխատաժողովում կարևորվել է փաստացի սեփականատերերի վերաբերյալ երկրների միջև տեղեկությունների փոխանակման անհրաժեշտությունը: Գլոբալ Ֆորումի անդամ երկրների միջև գործակցությունը թափանցիկ հարկման միջավայր կապահովի փոխհամագործակցության և ներդրումների համար:

Նշենք, որ Հայաստանը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի անդամ է 2015 թվականից»,- ասված է հաղորդագրությունում: