Արման Բաբաջանյանը պաշտոնապես դիմել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին՝ կոչ անելով պարզաբանել ՍԴ աշխատանքներին չմասնակցելու նրա իրական դրդապատճառները

Լուրեր

21.05.2026 | 22:00
Անդրանիկ Թևանյանին վերագրվող մեղադրանքը, ենթադրաբար, առնչվում է Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ԱԺ փակ նիստին
21.05.2026 | 21:54
Իսրայելցի նախարարը հայտարարել է, որ Թուրքիային պետք է վերաբերվել որպես «թշնամական պետության»
21.05.2026 | 21:40
Ե՞ս եմ կաշկանդված. Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց իր տղայի վերաբերյալ հարցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 21:27
Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել
21.05.2026 | 21:12
Հունական դատարանն Ադրբեջանի քաղաքացուն դատապարտել է 7 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկման՝ ՆԱՏՕ-ի ավիաբազան լրտեսելու համար
21.05.2026 | 21:03
Անդրանիկ Թևանյանին առնչվող գործ է հարուցվել լրտեսության և 622 հազարի դիմաց գաղտնի նյութեր տալու ենթադրյալ դեպքով
21.05.2026 | 21:00
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․Մոսկվա, թե Բրյուսել․ ՀՀ-ն՝ արտաքին քաղաքական խաչմերուկում
21.05.2026 | 20:57
ՆԳՆ-ն սահմանափակել է ֆիշինգային SMS-ների տարածումը, բայց վտանգը պահպանվում է iMessage և RCS հարթակներում
21.05.2026 | 20:51
Երկու ԱԹՍ-ներ խախտել են Լիտվայի օդային տարածքը. Լատվիան երրորդ օրն անընդմեջ օդային տագնապ է հայտարարել
21.05.2026 | 20:43
Փաշինյանի հանրահավաքը Արտաշատում․ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 20:28
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնի
21.05.2026 | 20:15
Փշոտ վարդեր՝ Երևանի ու Մոսկվայի միջև. ինչու է ՌԴ-ն արգելում Հայաստանից ծաղկի ներմուծումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 20:00
Տիպիկ գործակալական գործունեություն է, երբ Սամվել Կարապետյանը պնդում է, թե 300 000 ադրբեջանցի է ՀՀ գալու․ չկա՛ նման օրակարգ․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 19:54
Պիտի նենց գետինը մտնի, որ ժողովրդի աչքին չերևա. Ծառուկյանը` Փաշինյանին
21.05.2026 | 19:40
ԵՊՀ ռեկտորը կիսվել է Պապիկյանի՝ Կարապետյաններին քննադատող գրառմամբ․ Հովհաննես Հովհաննիսյանը պարզաբանում չներկայացրեց՝ պատճառաբանելով, թե խորհրդակցության է
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառամամբ տեղեկացրել է , որ դիմել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին՝ պարզաբանելու համար ՍԴ աշխատանքներին չմասնակցելու նրա իրական դրդապատճառները:

«Վերջին շրջանում մամուլում, հանրային-քաղաքական քննարկման առարկա է դարձել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ աշխատանքներին չմասնակցելու, միևնույն ժամանակ աշխատավարձ ստանալու, ծառայողական մեքենայից օգտվելու հանգամանքը:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, այլ պատգամավորներ քննարկում են այդ հիմքով Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու նպատակահարմարության հարցը:

Այս խնդիրը պարզաբանելու, ՍԴ աշխատանքներին չմասնակցելու իրական դրդապատճառները ներկայացնելու կոչով այսօր պաշտոնապես դիմել եմ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին»,- գրել է պատգամավորը: