Դատարանը Դանիել Իոաննիսյանին պարտավորեցրել է հերքել նախկինում արված հայտարարությունը և 260,000 դրամ գումար վճարել հայցվորին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, հրապարակել է որոշում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հայցադիմումի վերաբերյալ:

Ըստ այդմ` դատարանը, մասնակի բավարարելով Հարությունյանի հայցադիմումը, որոշել է պարտավորեցնել Դանիել Իոաննիսյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում իր ֆեյսբուքյան օգտահաշվի միջոցով հերքել 12.06.2018 թվականին նույն ֆեյսբուքյան օգտահաշվում տեղ գտած Սամվել Հարությունյանի վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալ կերպ. ««Բոլոր գիտնականները գիտեն» որ այս մարդը կոռուպցիոներ է: Սամվել Հարությունյանը Հայաստանի գիտությունը խորապես քանդողներից է: Անգամ արտերկրյա գրանտների հաստատման համար էր ատկատ ուզում: Եվ Արայիկ Հարությունյանը չի ընդունել այն գիտնականին, ով պատրաստ էր պատմել, թե ինչպես (որքան, երբ և ինչի համար) էր Սամվել Հարությունյանը անձամբ իրենից կաշառք ուզել» տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:

Բացի այդ, դատարանը որոշել է հօգուտ Հարությունյանի, որպես պատճառված վնասի փոխհատուցում, Իոաննիսյանից գանձել 260.000 ՀՀ դրամ գումար։

Հարությունյանը, հիշեցնենք, պահանջել էր 500,000 դրամի փոխհատուցում։ Դատարանի այս որոշման կապակցությամբ Դանիել Իոաննիսյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, վերջինս գտնվում է ԱՄՆ-ում։

Լիլիթ Շաբոյան