Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին
Քաղաքականություն
28.10.2019 | 10:55Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին երկրի Ազգային տոնի առթիվ:
«Վստահ եմ, որ մեր երկրների միջև տարբեր ոլորտներում առկա հարաբերություններն ու կապերը համատեղ ջանքերով ավելի կխորացնենք և կզարգացնենք՝ ի շահ մեր ժողովուրդների»,– ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:
Արմեն Սարգսյանը Միլոշ Զեմանին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ բարեկամ չեխ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: