Գագիկ Ջհանգիրյանը Հոկտեմբերի 27-ի գործով պետք է հայտարարություն աներ, Քոչարյանը չթողեց. ժամանակն է, որ խոսի. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԵԿՄ վարչության նախագահ, պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարալիցի օրը, Եռաբլուրում ուշագրավ հայտարարություն արեց: Նա ասաց՝ ամեն ինչ պետք է անել, որ գործը լիարժեք բացահայտվի և ժամանակն է, որպեսզի Գագիկ Ջհանգիրյանը խոսի:

«Ժամանակն է, որ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասի, թե ինչ է կատարվել, քանի որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո նա է Նաիրի Հունանյանի գործը քննել և ավելի շատ բան պետք է իմանա: Գումարած դրան՝ Ջհանգիրյանը եղել է Վազգեն Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկը: Եթե այդ ոճրագործությունը չբացահայտվեց, ոչ ոք չի կարող ասել, որ նման բան չի կրկնվի: Պարոն Ջահանգիրյանը պետք է հայտարարություն աներ, բայց Ռոբերտ Քոչարյանի ինչ-որ գրավոր հանձնարարությունից հետո նա չխոսեց: Հիմա ժամանակն է, որ խոսի»,- ասաց նա և հավելեց. «Ժամանակն է, որ ամեն մեկն իր բաժին մեղքը վերցնի, արտահայտվի»:

Անդրադառնալով Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատման դիմումին՝ նա հարցադրում արեց, թե «Նաիրի Հունանյանը դուրս գա՝ ի՞նչ անի»:

«Քանի դեռ հանրապետության երեք նախագահներն այս կամ այն կերպ քաղաքական դաշտում դերակատարություն ունեն, լավ բան չսպասենք մեր երկրում»,- ասաց նա։

Սասուն Միքայելյանը նաև անդրադարձավ ՀՀ երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, մատնանշելով նրանց կապը ոճրագործության հետ:

«Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարականից հետո, երկար լռելուց հետո հայտարարեց, որ պետք է համախմբվենք նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ: Այն նախագահի, որի նախագահության օրոք ահաբեկչություն է տեղի ունեցել: Այսօր իշխանափոխություն է եղել, պետք է ոճրագործությունը բացահայտվի, եթե չբացահայտվեց, անիմաստ է»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան