Գավառում հիմնանորոգվում է բազմաբնակարան շենքի տանիքը, մանկապարտեզի տանիքն ու պատուհանները. ՄԻՊ-ն ու մարզպետը հանդիպել են քաղաքացիների հետ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ Արման Թաթոյանն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդիպել են Գավառ քաղաքի բնակիչների հետ, որոնց խնդիրները համագործակցության արդյունքում լուծում են ստանում:

«Մասնավորապես, հիմնանորոգվում է քամու հետևանքով վնասված Գավառ քաղաքի Կաբելագործների փողոցի թիվ 9 բազմաբնակարան շենքի տանիքը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բնակիչների հետ զրույցում նշել է, որ իրականացվող աշխատանքները համագործակցության հաջողված օրինակ են: Քաղաքացիներից դիմում ստանալուց հետո Մարդու իրավունքների պաշտպանը և Գեղարքունիքի մարզպետը աշխատել են խնդիրը լուծելու ուղղությամբ:

Գեղարքունիքի մարզպետը տեղեկացրել է, որ Գավառ քաղաքի Կաբելագործների փողոցի թիվ 9 բազմաբնակարան շենքի տանիքի շինարարական աշխատանքների մեկնարկի ժամկետը պայմանավորված է այն հանգամանքով, որ Կառավարության որոշումից մինչև շինարարության սկսվելը հարցն անցնում է որոշակի ընթացակարգերով, որոնք ժամանակ են պահանջում:

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է նաև Գավառի թիվ 6 մանկապարտեզի տարածք, հանդիպել մանկապարտեզի վերաբացման համար Պաշտպանի աշխատակազմ դիմած քաղաքացիների հետ:

Մարզպետը տեղեկացրել է, որ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների առաջին փուլն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված հրատապ խնդիրների կարգավորման ծրագրով: Հատկացված միջոցներով երեք մասնաշենքերի վրա կառուցվել է նոր տանիք, մեկ մասնաշենքում ամբողջությամբ, իսկ մեկ մասնաշենքում մասնակիորեն տեղադրվել են նոր պատուհաններ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մանկապարտեզը հնարավորինս արագ շահագործելու համար համատեղ աշխատանք իրականացնել»,- ասված է հաղորդագրությունում: