Կոռուպցիոն դրսևորումներ՝ կենսաթոշակների կամ նպաստների կանխիկ վճարումների գործընթացում

Լուրեր

09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մարզի վարչական տարածքում կոռուպցիոն բնույթի դրսևորումներ առկա են նաև «Հայփոստ» ՓԲԸ առանձին բաժանմունքների աշխատակիցների կողմից կենսաթոշակների կամ նպաստների գումարները շահառուներին կանխիկ եղանակով վճարելու գործընթացում:

 

«Մասնավորապես, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ամենամսյա կենսաթոշակի կամ նպաստի գումարները տրամադրելու ժամանակ «Հայփոստ» ՓԲԸ Վանաձորի մասնաճյուղի համապատասխան փոստային բաժանմունքի 5 աշխատակիցներ նպաստառուներից և կենսաթոշակառուներից կանոնավոր ստացել են 100-ից 200-ական ՀՀ դրամ գումարներ։

 

Հաշվի առնելով, որ ստացված գումարը չի գերազանցել սահմանված չափը՝ նախաքննական մարմինը որոշում է կայացրել այդ աշխատակիցների արարքներում հանցակազմի բացակայության հիմքով տվյալ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին։

 

Կատարված ուսումնասիրությունները հիմք են տվել ողջամիտ ենթադրություններ անելու, որ «Հայփոստ» ՓԲԸ աշխատակիցների կողմից կենսաթոշակառուներից կամ նպաստառուներից ապօրինի գումարների հավաքագրման գործողությունների կատարումը կարող է տարածված լինել նաև մարզի տարածքում գործող «Հայփոստ»-ի այլ բաժանմունքներում ևս: Նկատի ունենալով նաև այդ հանգամանքը՝ Լոռու մարզի դատախազի պաշտոնակատարը դիմել է «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատարին՝ միջոցներ ձեռնարկելու ընկերության փոստային բաժանմունքներում հնարավոր նմանատիպ երևույթները չեզոքացնելու նպատակով: Միջնորդագրով բարձրացվել է նաև նպաստառուներից և կենսաթոշակառուներից գումարներ հավաքագրած աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

 

Վերջին շրջանում ՀՀ սոցիալական ապահովության ծառայությունից ՀՀ գլխավոր դատախազություն են ստացվել բազմաթիվ հաղորդումներ «Հայփոստ» ՓԲԸ տարբեր մասնաճյուղերի աշխատակիցների կողմից կենսաթոշակների կանխիկ վճարման ծառայություններն առերևույթ օրենսդրության պահանջների ակնհայտ այլ խախտումներով իրականացվելու վերաբերյալ:

 

Ըստ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների՝ կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարվում է միայն անձամբ կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող՝ նոտարի կողմից վավերացված լիազորագիր ունեցող անձին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև կնքված՝ կենսաթոշակների կամ նպաստների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն՝ կենսաթոշակը կանխիկ եղանակով կարող է տրամադրվել բացառապես վճարման ցուցակում ներառված կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունքն ունեցող անձին՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:

 

Մինչդեռ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի և սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԵԿՏ) համակարգի տեղեկությունների համադրությամբ պարզվել է, որ 2019թ. ապրիլ և նախորդ ամսիներին հանրապետությունից տևականորեն, առանձին դեպքերում մեկ տարուց ավելի բացակայող բազմաթիվ շահառուներ այդ ողջ ընթացքում «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքներից վճարվել են:

 

Դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից ՀՀ սոցիալական ապահովության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա տրվել են ստուգողական միջոցառումներ իրականացնելու, առանձին դեպքերում քրեական վարույթներ հարուցելու հանձնարարություններ: ՀՀ դատախազությունը հետևողական է լինելու այս հարցում: Ձեռնարկված նշված միջոցառումների արդյունքում առերևույթ հանցավոր դրսևորումների վերաբերյալ բավարար տվյալներ ստացվելու դեպքում կկիրառվեն դատախազական ներգործության միջոցներ՝ այդ գործընթացներում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում: