ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հարցով պատմական քվեարկություն կանցկացվի

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնեն հայտնել է Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման և հիշատակի բանաձևի շուրջ քվեարկության մասին:

«Հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման բանաձևի պատմական քվեարկություն կկայանա: Ամերիկան պետք է դեմ հանդես գա մարդկության դեմ հանցագործություններին, առավել ևս, որ Թուրքիան Հյուսիսային Սիրիայում նոր էթնիկ զտմամբ է սպառնում»,- Twitter-ում գրել է կոնգրեսականը:

Հայկական  հարցերով հանձնաժողովի հրապարակած հայտարարությունում նշվում է, որ 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը, որը 1.5 մլն հայի կյանք է խլել, արձանագրվել է նաև այդ ժամանակվա ամերիկացի դիվանագետների կողմից:

«Բազմաթիվ ամերիկացիներ տեղյակ չեն 20-րդ դարի առաջին ցեղասպանության, ինչպես նաև ԱՄՆ-ի մարդասիրական ջանքերի մասին, որոնց արդյունքում բազմաթիվ կյանքեր են փրկվել: Հիմա, երբ  Թուրքիան հյուսիսային Սիրիայում արշավ է սկսել, որի արդյունքում հարյուրավոր քաղաքացիական անձինք են սպանվել և տեղահանվել, կարևոր է, որպեսզի Ներկայացուցիչների պալատը հստակ և ուղիղ խոսի մարդկության դեմ հանցագործությունների մասին, որոնք տեղի են ունեցել և՛ անցյալում, և՛ մեր օրերում»,- ասվում է հայտարարությունում:

Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևը ներկայացվել է 2019թ. ապրիլի 8-ին, դեմոկրատ Ադամ Շիֆի կողմից, իսկ Սենատի թիվ 150 բանաձևը ներկայացրել է սենատոր Ռոբերտ Մենենդեսը՝ ապրիլի 9-ին: