Առաջիկայում հույս ունենք ավելի շատ ճապոնական ընկերություններ տեսնել Հայաստանում. նախագահը հանդիպել է ճապոնացի գործարարների հետ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է ճապոնացի գործարարների խմբի հետ:

«Նախագահ Սարգսյանը գործարարներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային ու մրցակցային հնարավորությունները՝ ընդգծելով, որ մեր երկիրը բաց է համագործակցության համար: Նա ասել է, որ Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ և սերտորեն համագործակցելով Եվրամիության հետ, լավ հնարավորություններ է ստեղծում գործարարների համար և կարող է այլ երկրների շուկաներ դուրս գալու կամուրջ հանդիսանալ: Նշելով, որ ներկայումս աշխարհը գտնվում է սրընթաց փոփոխությունների ժամանակահատվածում, նախագահը նկատել է, որ նոր ժամանակաշրջանում էական նշանակություն են ունենալու մարդկային միտքն ու բանականությունը։

«Սա այնպիսի մի ժամանակահատված է, երբ Ճապոնիան իր կրթական, գիտական բարձր մակարդակով, տեխնոլոգիական զարգացվածությամբ առավելություն ունի, բայց սա նաև մի ժամանակահատված է, երբ փոքր երկրները նույնպես, ինչպիսին Հայաստանն է, կարող են լինել հաջողակ: Սա բարձր տեխնոլոգիաների, մաթեմատիկական մոդելավորման, արհեստական բանականության դարաշրջան է: Պարտադիր չէ բնական պաշարներ ունենալ՝ հաջողելու համար, հաջողելու համար բավական է մարդկային միտքն ու փորձառությունը,-նշել է նախագահ Սարգսյանը: –Հայաստանը երկիր է՝ կրթական բարձր մակարդակ ունեցող ժողովրդով: Հայաստանը բաց է աշխարհի համար և, հուսով եմ, որ մենք լուրջ համագործակցություն կունենանք Ճապոնիայի և ճապոնական ընկերությունների հետ»:

Նախագահը նշել է, որ պատրաստ է հնարավորինս աջակցել այն ընկերություններին, որոնք հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ: «Հույս ունենք առաջիկայում Հայաստանում ավելի շատ ճապոնական ընկերություններ տեսնել, ինչպես նաև հայկական բիզնես՝ այստեղ»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը»,- ասված է հաղորդագրությունում: