96-ին ԱԺ բակում կրակելու հրամանը տվել էր Սերժը, բարեբախտաբար, հրամանատարը խախտել է հրամանը․ Վահան Շիրխանյան

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը գրավոր պատասխանել է Factor.am-ի  մի քանի  հարցերին

–Պարոն Շիրխանյան, Ձեր կարծիքով՝ հնարավոր է, որ վաղաժամկետ ազատ արձակման համար դիմած  Նաիրի Հունանյանը  քննչական մարմիններին  ինչ-որ նոր բաներ պատմելու նպատակ ունի։  

-Չգիտեմ, չեմ կարծում։

–«Հոկտեմբերի 27-ի»  գործով բազմաթիվ վկաներ  եւ դերակատարներ այլեւս կենդանի  չեն․  մեքենայի տակ են ընկել, ինքնասպանություն են գործել, բայց Կարեն եւ Նաիրի Հունանյանները ողջ են, ըստ Ձեզ՝ նրանք  կարող են ունենալ  նոր ասելիք։

-Նրանց արածի արդյունքում Հայաստանը դարձավ երկու մարդու բոստան, 19 տարի քայքայվեց, թալանվեց, կողոպտվեց, զրկվեց զարգացման ներուժից, դարձավ կեղծիքի, մասսայական, կազմակերպված և սերժա-ռոբերտական կլանի կողմից խրախուսվող արտագաղթի երկիր։ Դրանց կարեկցողը դասվելու է իրենց շարքերում։

-Ինչո՞ւ «Մարտի 1» -ի գործի քննությունը վերսկսվեց, «Հոկտեմբերի 27»-ինը՝ ոչ։

-Առանց  «27-ի»   բացահայտման հնարավոր չի լինի առողջացնել ոչ հասարակությունը, ոչ էլ պետությունը։ Այստեղ ես թվարկեցի «27-ի»  մի քանի հետեւանքները, բայց դրանք շատ են եւ այսօր ուղղակի արգելակում են Հայաստանի առաջնթացը, զարգացումը։

–Դուք առաջ էիք քաշել վարկած, որ հանցագործության մոտիվը կարող էր լինել ղարաբաղյան հարցի լուծման «Մեղրիի տարբերակը», նաև վկայակոչել էիք Վազգեն Սարգսյանին, որ զայրացած ասել է, թե Քոչարյանը համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ: Հետագայում, երբ չկային Դեմիրճյանն ու Սարգսյանը, ինչո՞ւ, ուրեմն, Քոչարյանը չիրագործեց իր ծրագիրը։

-Նախ, գլխավոր մոտիվը անսահմանափակ իշխանություն ունենալն էր, ինչի մասին Վազգեն Սարգսյանի եւ Կարեն ԴեմիրՃյանի գոյության դեպքում Ռոբերտը եւ Սերժը երազել նույնիսկ չէին հանդգնի։ Ինչ վերաբերում է «Մեղրիի տարբերակին», այն հակասում էր և՛ Հայաստանի,  և՛ Ռուսաստանի ռազմավարական շահերին, և վերջինս կտրականապես դեմ արտահայտվեց այդ տարբերակին։ Սա է պատճառը։ Ռուսաստանը փրկեց Մեղրին։

-Սերժ Սարգսյանի դերակատարությունը, մասնակցությունը այս բոլոր փոխկապակցված գործընթացներին ո՞րը կարող էր լինել։

-Ինչու՞ կարող էր։ Նա միշտ էլ եղել է առաջին գծում, բայց ստվերի տակ։ 1996 թ․ սեպտեմբերի 26-ին ԱԺ հայաթում կրակել են նրա հրամանով, նրա հատուկ նշանակության գնդի զինվորները, այնտեղ այդ օրը բանակ չի եղել։ Բարեբախտաբար, հրամանատարը խախտել է Սերժի հրամանը և զենքերը լիցքավորել ոչ մարտական փամփուշտներով։ Բոլոր կառույցների քանդման գործում նա եղել է առաջին գծում, լինեն դրանք արդյունաբերական, թե կառավարման համակարգեր։ Մարտի 1-ի կազմակերպման եւ իրագործման մեջ նրա դերակատարումը եղել է վճռորոշ։ Նաիրի Հունանյանը եղել է ԱԱԾ գործակալ, երբ կառույցը ղեկավարում էր Սերժը։ՀՀԿ-ի գաղափարազրկման, բարոյա-հոգեբանական այլասերման հեղինակը նույպես նա է եղել։

– Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել էր, որ Ձեր՝ «Հոկտեմբերի 27-ին»  վերաբերող  նամակում ամեն ինչ ստուգվելու է։ Ի՞նչ է այս ընթացքում ստուգվել, ի՞նչ են Ձեզ ասել, զանգե՞լ են, կանչել են հարցաքննության, կա՞ն այլ վկաներ։

-Այո, ես եղել եմ ՀՔԾ-ում, ԱԱԾ-ում, տվել եմ լրացուցիչ հիմնավորումներ։ Հետագա ընթացքից տեղյակ չեմ։

– Ըստ Ձեզ, ո՞րը կլինի Ռոբերտ Քոչարյանի ռեակցիան, եթե նրան մեղադրանք առաջադրվի «Հոկտեմբերի 27-ի» գործով։

-Եթե առաջադրվեց մեղադրանք, անպայման կլինի գուցե և դաժան, բայց արդարացի դատավճիռ։ Իսկ նրա ռեակցիան ինձ չի հետաքրքրում։

Արման Բարսեղյան