Այսօր զորամասը իբր ինքնակամ լքած և անհետացած զինծառայողը գտնվում է զորամասում. ՀՔԱՎ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, shamshyan.com կայքում հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից արդեն 5 օր է, ինչ ժամկետային զինծառայողը ինքնակամ լքել է զորամասը, եւ նրանից մինչ օրս որեւէ լուր չկա: Նշվել է նաեւ, որ ահազանգը ստացվել է զինծառայողի ազգականի կողմից:

Քանի որ նյութում հիշատակված էր, որ զինծառայողը հաշվառված է Վանաձորում, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կապ է հաստատել Վանաձորի զինկոմիսարիատի հետ, տեղեկացրել, որ shamshyan.com կայքում այդպիսի հրապարակում է եղել և խնդրել է տրամադրել որևէ հեռախոսահամար՝ դեպքի մանրամասները ճշտելու համար։

Մեզ հասանելի հեռախոսահամարով հաջողվեց կապ հաստատել Կարեն Ս. անունով զինծառայողի մոր՝ տիկին Անահիտի, եւ քրոջ հետ, ովքեր տեղեկացրեցին, որ ներկա պահին զինծառայողը գտնվում է իր ծառայության զորամասում:

Նյութի հրապարակումից անմիջապես հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հետ կապ է հաստատել Գ․ Շամշյանը և տեղեկացրել, որ Կարեն Ս․-ն և shamshyan.com հրապարակման մեջ ներկայացրած զինծառայողը տարբեր անձինք են։ Գ․ Շամշյանի փոխանցմամբ՝ այն, ինչ ներկայացված է  shamshyan.com-ում, համապատասխանում է իրականությանը․ այդ զինծառայողին շարունակում են որոնել։