«Հաց բերողին երկրորդ անգամ կալանավորել են Սերժ Սարգսյանի հրահանգով»․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը

-Պարոն Ղուկասյան, վերջին օրերին նախկին պաշտոնյաները հաճախ են սկսել հիշել Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները, Արփինե Հովհաննիսյանն է մանրամասնել, թե ինչպես է դա եղել, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նույնիսկ զարմացել է, երբ իմացել է, որ կալանքի հետ անհամատեղելի հիվանդությամբ տառապող Հաց բերողը կալանավորվում է երկրորդ անգամ։ Ի՞նչ կասեք նրանց պատճառաբանությունների մասին։

-Օդում առկա է պատասխանատվության խնդիրը և իմ տպավորությունն է, որ Արփինե Հովհաննիսյանի այդ գրառումը նպատակ ուներ արդարացնելու իրեն, պատասխանատվությունն իր վրայից հանելու, թեպետ այս հարցում նրա անձնական պատասխանատվությունը բավականին բարձր է, որովհետև արդարադատության նախարարության կառավարման տիրույթում են գտնվում բոլոր քրեակատարողական հիմնարկները և դատական փորձագիտական գործառույթը նույնպես, այսինքն, բոլոր այն հատվածները, որոնք առնչվում են Արթուր Սարգսյանի հետ տեղի ունեցած դժբախտ իրադարձության հետ։ Այդ բոլոր մարմիններն այդ ժամանակ գտնվում էին հենց Արփինե Հովհաննիսյանի կառավարման ներքո։

-Այսինքն, Գևորգ Կոստանյանը երբ սլաքներն ուղղում է գործող գլխավոր դատախազի կողմը, որն այն ժամանակ էլ էր գլխավոր դատախազ, փորձում է Արփինե Հովհաննիսյանի վրայից մեղքը գցե՞լ։

-Կա, հավանաբար, այ էդ վիճակը, երբ նախկին պաշտոնյաները փորձում են պատասխանատվությունն ուրիշների վրա ուղղել։ Դա ինձ համար ակնհայտ է։ Համենայնդեպս պարզ է, որ երբ կալանավայր մարդ են ընդունում, նրա առողջական վիճակի բժշկական զննում են իրականացնում, և մարդիկ, որոնց առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի պայմանների հետ, նրանց ներս չեն թողնում քրեակատարողական հիմնարկ։ Եվ Արթուր Սարգսյանին պետք էր առհասարակ ներս չթողնել ու բժշկական զննում իրականացնելուց հետո պետք էր հետ ուղարկել։ Եվ նախարարը, որն այդ ժամանակ Արփինե Հովհաննիսյանն էր, ունի անձնական պատասխանատվություն, որովհետև իր դիրքորոշումը, իր միջամտությունը, բնականաբար, այդտեղ չէր կարող չլինել։

-Ձեր կարծիքով հնարավո՞ր էր Հաց բերողին երկրորդ անգամ կալանավորել առանց Սերժ Սարգսյանի իմացության։

-Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորել են Սերժ Սարգսյանի հրահանգով, և այդ գործառույթի մեջ ներգրաված են եղել բոլոր այն մարդիկ, որոնք ի պաշտոնե դրա հետ առնչվում էին՝ և՛ Արփինե Հովհաննիսյանը, և՛ Արթուր Դավթյանը, և՛ ԱԱԾ համապատասխան քննչական կոմիտեի համապատասխան ղեկավարը։ Այսինքն, բոլորն այդ հրահանգը պիտի կատարեին, և նրանք միասին են գտել այդ հնարքը՝ նորից իրականացնել փորձաքննություն, և այդ երկրորդ փորձաքննությունն առանց Արփինե Հովհաննիսյանի միջամտության պարզապես չէր կարող տեղի ունենալ։։

-Նախկիններն իրենց իշխանության օրոք ամեն առիթով ասում էին, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Ճիշտ այդ ժամանակ Դուք գտնվում էիք կալանավայրում և իշխանություններից բացի բոլորը համոզված էին, որ Ձեզ կալանավորել են քաղաքական պատճառներով։ Ինչո՞ւ են նրանք այսօր նույնը պնդում։

-Այդ հնարավորությունն առաջացավ մեր այսօրվա կառավարության ընտրած ռազմավարության միջոցով։ Անցյալ տարվա նոյեմբերին Եվրոպական դատարանը դիմեց մեր կառավարությանը կոմունիկացիայի պահանջով և երկու ամիս ժամանակ տրամադրեց, որ իմ բողոքի հետ կապված կառավարությունը ներկայացնի իր դիրքորոշումը։ Կառավարությունը մեկ տարի, ըստ էության, հետաձգեց պատասխանը տարբեր առիթներով։ Եվ հիմա գործը եվրոպական դատարանի վարույթում են։ Ես ենթադրում եմ, որ կոմունիկացիաները կառավարության կողմից կավարտվեն, նաև պաշտպանների կողմից կավարտվեն մինչև տարվա վերջ և մյուս տարի Եվրոպական դատարանը կունենա անհրաժեշտ տեղեկությունը հաջորդ տարի վճիռ կայացնելու համար։ Որքան շուտ դա լիներ, այդքան կկասեցներ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, ըստ որի, իրենց օրոք միջազգային որևէ կազմակերպություն չի անդրադարձել հարցին և Հայաստանում մատնացույց չի արել էն փաստին, որ կան քաղբանտարկյալները։ Իմ անձնական շփումները դեսպանների և դեսպան Սվիտալսկու հետ բացահայտեցին, որ իրականում Եվրամիությունը մեծ ճնշում է գործադրել այդ ժամանակ կառավարության վրա և սպառնում էր, որ կդադարեցնի ֆինանսավորումը, ինչը Հանրապետական կուսակցության համար սրբություն էր։ Եվ իրենք իրականում ունեին բազմաթիվ խնդիրներ քաղբանտարկյալների հարցի հետ կապված։ Իհարկե, այն կեղծ և սուտ տեղեկությունները, որը Հայաստանի կառավարությունը տարածում էր բոլոր միջազգային կազմակերպություններում, այդ կազմակերպությունները և պետությունները հասկանում էին, որ տեղեկությունները կեղծ են և սուտ։ Բայց մենք այսօր կունենայինք այս հարցի հստակ պատասխանը, եթե մեր կառավարությունն այդքան չձգեր կոմունիկացիաների պատասխանը։

-Ընդհանրապես Ձեր կարծիքով, ինչո՞ւ է մեր կառավարությունն ուշացնում քաղաքական գնահատական տալ նախկինների գործունեությանը և իրենք մտադի՞ր են քաղաքական գնահատական տալ։

-Ըստ իրենց առաջարկվող, կառավարությունում քննարկվող դատաիրավական համակարգի բարեփոխումների ռազմավարության, 2020 թվականի առաջին եռամսյակում պետք է ստեղծվի անցումային արդարադատության հանձնաժողով, որը քաղաքացիներից պետք է հավաքի իրավունքների խախտման մասին բազմաթիվ բողոքներ, որը պետք է ամփոփվի և մինչև 2022 թվականը որպես գնահատական ներկայացվի որպես զեկույց ԱԺ-ին։ Այն, որ քաղաքաիրավական գնահատականը չտրվեց, պարզ է։ Ես ենթադրում եմ, որ փոխկապակցված էր իշխանափոխության, այսինքն՝ իշխանության տրանզիտին վերաբերող որոշ հանգամանքների հետ։

-Այսինքն, պայմանավորվածություն կար, որ քաղաքական գնահատական պիտի չլինի՞։

-Դե բնական է, որ պիտի որոշ հարցեր լինեին, և նախկին ռեժիմը առաջնային պիտի պահանջեր, որ քաղաքաիրավական գնահատական պիտի չլինի։

-Ի՞նչն է խանգարում այս իշխանություններին այդ պայմանավորվածությունները չպահպանել։

-Երաշխավորողները։ Ում երաշխավորությամբ, որ այդ պայմանավորվածություններն են ձեռք բերվել, նրանք այլ պետություններ են և այդ պետությունների դերակատարությունը կարող է գլխավոր նշանակություն ունենալ, որ այդ պայմանավորվածությունները խախտել հնարավոր չլինի։ Սա այն ենթադրություններն են, որոնք ձևավորվում են բոլոր փաստերի հիման վրա, որոնք տեսնում ենք։ Տեսե՛ք, որոշ քրեական գործեր, որոնք, կարծես թե, պիտի վերանայվեին, կարճվեին, օրինակ, Սարի թաղի գործը… առ այսօր քրեական հետապնդումը շարունակվում է իմ նկատմամբ և Դատախազությունը չի հրաժարվում մեղադրանքից։ Ինչո՞ւ։ Ի՞նչ է սա նշանակում։ Նշանակում է, որ քաղաքականությունը, որ սկիզբ է առել Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակահատվածում, դեռևս նոր իշխանությունն ի զորու չէ փոխել որոշ հարցերում, որոշ ոլորտներում։ Նույնը «Սասնա ծռերի» հարցում։ Ակնհայտ է, որ «Սասնա ծռերի» մեղադրանքն իրավական առումով պետք է վերանայվեր։ Բազմիցս դրա մասին ասել եմ, որ իրավական առումով «Սասնա ծռերի» գործողությունը պետությունը պետք է որակավորեր որպես ինքնիրավչություն, ոչ թե պատանդների և շենքերի գրավում։ Որովհետև պահանջները, որոնք ներկայացրել էր «Սասնա ծռերը», օրինական էր։ Իսկ օրինական պահանջների ժամանակ նման գործողությունները չեն կարող ներկայացվել որպես պատանդների գրավում և շենքի զավթում։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: