Սահմանադրական դատարանը եղել է կազմակերպված քրեական խմբավորման՝ պետության զավթման գործիքը. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
13.12.2024 | 20:00
Մի հանցագործ էլ Նիկոլ Փաշինյանն է, որ ՔՊ ժողովում քննարկման է դրել Աղազարյանի անձնական կյանքը, անբարո քայլ է․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:44
Արաբական երկրների և Թուրքիայի ԱԳ նախարարները կհավաքվեն Հորդանանում՝ քննարկելու Սիրիայում ճգնաժամը
13.12.2024 | 19:30
«Օրերով ջուր չի լինում», «Լույսը տանում են, մրսում ենք»․ հարցում՝ հանրային ծառայությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:15
Ինչպես է ոչնչացվում «ԳՈՒՄ»-ի շուկայից առգրավված միսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:00
Օղակը սեղմվում է Իրանի շուրջ․ ՀՀ-ի համար սարսափելի հետևանքներ կարող է ունենալ սա․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 18:50
Ուկրաինայի ինը էներգաբլոկներից հինգը կրճատել է հզորությունը ռուսական հարվածներից հետո. ՄԱԳԱՏԷ
13.12.2024 | 18:41
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
13.12.2024 | 18:30
Կրասնոդարում դպրոցականների վրա դանակով հարձակված ՀՀ քաղաքացի դեռահասի ծնողները կվտարվեն ՌԴ-ից
13.12.2024 | 18:14
Պեսկովը՝ Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման մասին, ՈՒԵՖԱ-ն 37,500 եվրոյով տուգանել է ՀՖՖ-ին․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 18:12
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
13.12.2024 | 18:05
Սիրիայում ԱՄՆ-ի քուրդ դաշնակիցները դադարեցնում են ԻԼԻՊ-ի դեմ գործողությունները՝ Թուրքիայի կողմից աջակցվող խմբերի սպառնալիքների պատճառով
13.12.2024 | 17:52
«Վրացական երազանքն» անջատել է նախագահի նստավայրի ջեռուցումը․ Խազարաձե
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

– Պարո՛ն Սաքունց, վերջին օրերին պետական իշխանությունը յուրացնելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում իրավապահների տեսադաշտում են հայտնվել նախկին իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ Արա Բաբլոյանը, Արսեն Բաբայանը: Վերջինն այսօր կալանավորվեց։ Ըստ ՀՔԾ-ի՝ որպեսզի ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանն ընտրվի ՍԴ նախագահ ոչ թե 6 տարի ժամկետով, այլ մինչև 70 տարեկանը, մի խումբ պաշտոնյաներ Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ զավթել են իշխանությունը։ Ձեզ համոզո՞ւմ են ՀՔԾ-ի փաստարկները։

– Ավելի շուտ ես կառաջադրեի պաշտոնական կեղծիքի մեղադրանք՝ օրենքի ակնհայտ խախտումներով, ենթադրենք՝ նույնիսկ ամբողջ Ազգային ժողովին թյուրիմացության մեջ գցելով։ Եթե իշխանության զավթման կամ յուրացման մեղադրանք է առաջադրվում, ապա ինչո՞ւ միայն այդ փաստաթղթերը մուտքագրող, ելքագրող կամ հայտարարողներին։ ԱԺ բոլոր պատգամավորները, որոնք քվեարկել են Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ ընտրելու օգտին, որոնք ի գիտություն են ընդունել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին հայտարարությունը, բոլորն են մասնակից եղել։ Եթե լինեի քննչական մարմնի աշխատակից, կոնկրետ այդ էպիզոդով ես կդիտարկեի և կորակեի մեղադրանքը՝ պաշտոնական կեղծիք։  Պետության զավթում կամ իշխանության յուրացումը, եթե ընդունենք ոչ թե իրավական, այլ գնահատողական դատողությունների շրջանակում, յուրացման մեղադրանք ես կառաջադրեի Սերժ Սարգսյանին, որովհետև այդ ամենն արվել է Սերժ Սարգսյանի կողմից, և նրա գլխավորությամբ են մի խումբ անձինք յուրացրել իշխանությունը յուրացրել։ Դուրս է գալիս, որ ՍԴ նախագահի պաշտոնի ընտրության միջոցով իշխանության յուրացում տեղի է ունեցել, նախագահի պաշտոնի կամ վարչապետի պաշտոնի յուրացում՝ ո՞չ։ Հանգում ենք այն խնդրին, երբ պետության զավթման այդ գնահատականը տրված չէ, առանձին հատվածներով նման իրավական հետապնդումները դառնում են շատ խոցելի, որովհետև՝ հանուն ինչի՞։

– Հրայր Թովմասյանին առնչվող ևս մեկ գործ կա։ Ըստ ԱԱԾ-ի՝ Թովմասյանի՝ նախարար աշխատած տարիներին չարաշահումներ են տեղի ունեցել որոշ շենքերի շինաշխատանքների ժամանակ։ ԱԱԾ-ում բացատրություն տվեցին ընտանիքի անդամները։ Ըստ Ձեզ՝ եթե Հրայր Թովմասյանը, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի օգտին որոշում չկայացներ կամ հեռանար Սահմանադրական դատարանից, այս ամենին ականատես կլինե՞ինք։

– Ամբողջ խնդիրն այն է, որ համակարգային մոտեցում չես ցուցաբերում բոլորին… այդ ձևով հարցը տամ. օրինակ՝ ինչո՞ւ ոչ գլխավոր դատախազի նկատմամբ, ինչո՞ւ ոչ Ջավադյանի, Ջանջուղազյանի նկատմամբ…

– Գլխավոր դատախազը Մարտի 1-ի գործով դատարանում մեղադրանք է պաշտպանում, ինչո՞ւ պետք է հիշեին նրան։

– Օրինակները բերում եմ ոչ թե հիմնավորելու համար, որ քրեական հետապնդման չպետք է ենթարկվի, ասենք թե՝ կոռուպցիոն հանցագործություն կատարող անձը, որն ակնհայտ է, որ եկամուտների ու պաշտոնական արձանագրած գույքի միջև անհամաչափություն կա, որը ձևակերպում է իր մերձավորների անունով… Նույն ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաները, ԱԱԾ պետի պաշտոնակատարը քի՞չ եկամուտներն ունեն:

– Հրայր Թովմասյանին պաշտպանողներն ասում են՝ ովքեր չեն ծառայում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, հայտնվում են իրավապահների թիրախում։ Սա միապետություն տանող ճանապարհ է։ Կա՞ նման միտում։ 

– Իրենք շահարկում են, մանիպուլացնում են իշխանության ոչ հետևողական պայքարը կոռուպցիայի դեմ։ Երբ Հրայր Թովմասյանն արդարադատության նախարար էր, և նոտարները վերահանձնեցին քննությունները, թող մի հատ հետաքրքրվեն՝ ինչպե՞ս են այդ քննությունները կազմակերպվել։ Ուզում եմ ասել՝ հարցերը շատ են։ Իսկ այն, որ այսպես կոչված ընդդիմադիրները, որոնք կոռուպցիոն համակարգի կարկառուն ներկայացուցիչներն են և կոռուպցիոն բացահայտումներից մրսողներն են՝ մտահոգվածներն են, նրանք օգտվում են այն համակարգից, որ իշխանության կողմից համակարգային պայքար չի մղվում։ ՀՀ-ում կարելի՞ էր օրինական ճանապարհով միլիոններ աշխատել, էլ չեմ ասում՝ լինելով պետական ապարատում։ Չկա տեսանելի, կանխատեսելի պայքար։ Երբ համակարգ առ համակարգ գնում ես, իրենք չեն կարող թիրախավորել։

– Ըստ Ձեզ՝ ո՞ր դեպքում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրադրություն կհանգուցալուծվի։

– ՍԴ-ն հանդիսացել է քաղաքական իշխանություն անվամբ պետությունը զավթածների քրեական խմբավորման կողմից պետության զավթման գործիքը՝ հանձինս ընտրությունների արդյունքների բողոքարկման չեղարկման, և բոլոր այն դեպքերում, երբ Սահմանադրական դատարանը քաղաքական իշխանության շահերից ելնող որոշումներ է կայացրել։ Հիշենք 2003 թվականի հայտնի որոշումը, որ վստահության հանրաքվե պետք է անցկացվեր։ ՍԴ անդամները հայտարարում են, թե իրենք հետևում են Հրայր Թովմասյանի շուրջ կատարվող իրադարձություններին, բայց կներեք՝ դուք հետևեիք ձեր կողմից 2003 թվականին վստահության հանրաքվեի կազմակերպման ուղղությամբ իշխանություների վարքագծին։ Ես ուզում եմ ասել, որ ՍԴ-ն երբեք չի եղել սահմանադրականության դիրքերում, պետության զավթմանը չի հակադրվել, օրենքի գերակայության սկզբունքը չի ապահովել և այս տեսակետից ինքն է ճգնաժամ։ Այս իրավիճակը պետք է շուտ հանգուցալուծվի: Չէ՞ որ ՍԴ անդամները, երբ Հրայր Թովմասյանն ընտրվում էր ՍԴ նախագահ, լռությամբ հաշտվում էին այդ մանիպուլյացիայի հետ՝ շատ լավ գիտակցելով, որ ընտրվում է մի մարդ, որը ծառայելու է Սերժ Սարգսյանի վարչապետության ժամանակ այդ պետության զավթման տրամաբանությանը։ 2008 թվականի մարտի 1-ին Սահմանադրական դատարանն արտակարգ դրության պայմաններում նիստ անցկացրեց և քննեց ընդդիմության դիմումը, դա ինչքանո՞վ էր սահմանադրական։

– Գագիկ Հարությունյանը հերքել է, թե անցած տարի իրեն պարտադրել են սահմանված ժամկետից շուտ հրաժարական ներկայացնել, որպեսզի ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը հնարավորություն ստանա դառնալ ՍԴ նախագահ դառնալ՝ մինչև 70 տարեկանը ժամկետով։

– Բառախաղ է, բնականաբար՝ իրեն չէին պարտադրելու, ինչպես Մարտի 1-ին անկյուն էին քաշել, և իրենք ստիպված էին արտակարգ դրության ժամանակ։ Չեն պարտադրել, այս դեպքում հորդորել են, համաձայնության են եկել։ Առանց Սերժ Սարգսյանի որևէ մեկի մտքով կանցնե՞ր ինքնուրույն քայլ կատարել։ Գագիկ Հարությունյանը միշտ պետք է հիշի, կան նկարներ, երբ հանրապետության նախագահի մոտ քննարկումներ էին, աջ և ձախ կողմում նստած էին լինում ոչ միայն գործադիր իշխանության ներկայացուցիչները, այլև ՍԴ-ի նախագահը, այնտեղ, որտեղ ինքը չպետք է լիներ։ ՍԴ նախագահը ենթարկվում էր նախագահին, և դա փաստ է:

– Ըստ Ձեզ՝ Սերժ Սարգսյանն այստեղ ունի՞ դերակատարում։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, օրինակ, կարծում է՝ Սերժ Սարգսյանն այս իշխանությանը հարվածում է ՍԴ-ով և Ստեփանակերտով։

– Սերժ Սարգսյանը պալատական գործիչ էր և միշտ ստվերից է ղեկավարել։ Նա քաղաքական գործիչ չէր։ Այնպես որ՝ հասկանալի է, որ իրենց վերջին բաստիոնը մնացել է Սահմանադրական դատարանը և դատական իշխանությունը։ Գիտեք՝ որն է աբսուրդը, որ ի հայտ են եկել ՍԴ-ի պաշտպաններ, որոնք օրը ցերեկով Ազգային ժողովում 2008 թվականի մարտի 1-ից հավանություն էին տալիս դեպուտատներին անձեռնմխելիությունից զրկելուն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան