Doing Business վարկանիշում Հայաստանը 6 կետով զիջել է դիրքերը. ՀՀ ԿԲ-ն վարկանիշում տեխնիկական սխալ է գտել

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Doing Business նոր ամենամյա վարկանիշը, որում Հայաստանը 190 երկրների շարքում 47-րդ հորիզոնականն է զբաղեցրել: Այսպիսով, նախորդ տարվա համեմատ՝ մեր երկիրը 6 կետով զիջել է դիրքերը:

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ մյուս պետությունների շարքում Հայաստանից ավելի վատ ցուցանիշ են արձանագրել Բելառուսը՝ մեկ տարվա ընթացքում 37-րդից հասնելով 49-րդ հորիզոնականի, և Ղրղզստանը՝ 70-րդ իջնելով 80-րդ հորիզոնականի:

Փոխարենը դիրքերը բարելավել են Ղազախստանը՝ 28-ից բարձրանալով 25, և Ռուսաստանը՝ 31-ից բարձրանալով 28-րդ հորիզոնական:

ԱՊՀ մյուս երկրները նոր վարկանիշում հետևյալ տեղերն են զբաղեցրել. Ադրբեջանը՝ 34, Մոլդովան՝ 48, Ուզբեկստանը՝ 69, Տաջիկստանը՝ 106-րդ հորիզոնական:

Համաշխարհային վարկանիշի առաջին եռյակում Նոր Զելանդիան, Սինգապուրն ու Հոնկոնգն են:

Հիշեցնենք, սակայն, որ ՀՀ Կառավարության այսօրվա նիստում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել էր, որ վարկանիշում տեխնիկական սխալ են գտել, ինչի մասին տեղյակ են պահել ՀԲ-ի իրենց գործընկերներին:

«Եթե այս սխալն ուղղեն, մենք կհայտնվենք 37-րդ տեղում»,- ասել էր Ջավադյանը։