Մարդն իր թոշակային տարիքը պետք է վայելեր, բայց 15 տարի պայքարում է իր իրավունքների վերականգնման համար. փաստաբանը՝ Թունյանն ընդդեմ ՀՀ-ի գործի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեփականության իրավունքը մարդու արժանապատվության անքակտելի մասն է, և երբ ոտնահարում են սեփականության իրավունքը, ոտնահարում են նաև մարդու արժանապատվությունը: Իրացման գոտիների բնակիչների սեփականության իրավունքի խախտումների թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց փաստաբան Կարապետ Բադալյանը:

«Իսկ երբ այդ խախտումը շարունակվում է ավելի քան 15 տարի, պատկերացրեք այն տառապանքները, որ այդ մարդիկ կրում են: Դա մի ամբողջ կյանք է»,- ասաց փաստաբանը:

Նա որպես օրինակ ներկայացրեց «Թունյանն ընդդեմ ՀՀ-ի» գործը:

«Այստեղ է պարոն Սաշիկ Սաֆյանը՝ Էմմա Թունյանի ամուսինը: Երբ իրենց տունն ու հողամասը վերցրեցին, դա 2005 թվականն էր և այս մարդը 65 տարեկան էր: Այսօր պարոն Սաֆրանն 80 տարեկան է, և նրա սեփականության իրավունքը խախտվում է: Այսինքն՝ այն ժամանակ, երբ մարդը պետք է իր թոշակային տարիքը վայելեր, այս 15 տարին ամեն օր պայքարում է իր իրավունքների պաշտպանության և վերականգնման համար»,- մանրամասնեց Կարապետ Բադալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: