Ալեքսանդր Սարգսյանի փաստաբանի բողոքը՝ գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին, մասնակի բավարարվել է

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փաստաբան Միհրան Պողոսյանի բողոքը՝ կապված Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ ԱԱԾ որոշման հետ: Այս մասին Factor.am-ին ասաց Միհրան Պողոսյանը:

Նա, սակայն, դեռևս չի կարող ասել, թե ինչ ծավալի գույքի մասին է խոսքը:

«Ես բողոք եմ ներկայացրել դատարան՝ նշելով, որ իրավունքների և ազատությունների խախտում է տեղի ունեցել, և պահանջել եմ վերացնել խախտված իրավունքները: Դատարանը որոշել է մասնակի բավարարել բողոքը: Հիմա թե այդ մասնակիի տակ ինչ է մտնում, ոնց է մտնում՝ մինչև դատական ակտը չստանամ, չեմ կարող ասել»,- ասաց Պողոսյանը:

Փաստաբանը, միաժամանակ, նշեց, որ մի քանի որոշում է բողոքարկել՝ կապված հիմնականում գույքային իրավունքների հետ. «Դատարանն ընդամենը հրապարակել է, որ բողոքը մասնակի բավարարվել է: Կարծում եմ՝ որոշակի գույք կալանքից կհանվի, բայց դա դեռ ընդամենը կարծիք է»:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելու մեջ: