Ինչ ուզում եք արեք, արեք դա օրենքի սահմաններում․ ԱԺ-ն՝ Արա Բաբլոյանի և մյուսների դեմ մեղադրանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

Արսեն Բաբայանի և Արա Բաբլոյանի մասնակցությամբ հարուցված քրեական գործն ի՞նչ զարգացումներ կունենա խորհրդարանում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացի վրա:

«Մի քանի տարբերակներ քննարկվում են»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը։

Իշխանական պատգամավորը տարօրինակ է համարում վերջին օրերին հարուցված քրեական գործերում քաղաքական հետապնդում փնտրելը՝ Արսեն Բաբայանին առաջադրված է կոնկրետ մեղադրանք, իսկ Արա Բաբլոյանը կասկածվում է կոնկրետ ենթադրյալ հանցանքում:

«Քաղաքական հետապնդումն այն էր, երբ մենք, մեր ընտանիքի անդամները տարիներ ի վեր մեր հասարակական-քաղաքական գործունեության պատճառով ենթարկվել ենք ճնշումների, երբ մեր ընտանիքի անդամների հետևից սև մեքենաներ են շրջել, երբ գաղտնալսվել ենք, երբ փողոցային պրոցեսների ժամանակ տարբեր պրոցեսների արդյունքում մեր ծնողները հայտնվել են տարբեր իրավական կառույցներում»,-հիշեցնում է իշխանական պատգամավորը։

Ընդդիմադիր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դժվարանում է ասել, թե Հրայր Թովմասյանի գործում ի հայտ եկած նոր հանգամանքները ինչպես կանդրադառնան նրա լիազորությունները դադարեցնելու՝ Ազգային Ժողովի կողմից նոր գործընթաց նախաձեռնելու վրա: «Ինձ համար հասկանալի չեն նաև «Իմ քայլի» պատգամավորների այն հայտարարությունները, որ Հրայր Թովմասյանի հարցը քաղաքական հարց է։ Էն պահին, որ մենք ընդունեցինք, որ իրավապահ համակարգի հարցը քաղաքական հարց է և փորձեցինք դրան գտնել քաղաքական լուծումներ, էդ պահից համարեք, որ քաղաքական ուղղակի պրեսինգի տակ է իրավական համակարգը»,- զգուշացնում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Նրան չեն բավարարում Հատուկ քննչական ծառայության հիմնավորումները, թե ինչու են նրանք կալանավորել Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալին և կասկածյալի կարգավիճակ տվել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին:

«Արսեն Բաբայան կլինի, Արա Բաբլոյան կլինի, ինձ համար անձը էստեղ որևէ նշանակություն չունի, ինձ համար կարևոր է, որ բոլոր գործընթացները լինեն բացառապես իրավական դաշտում և փորձ չարվի ոտքը դուրս հանել իրավական հարթությունից»,- կրկին զգուշացնում է տիկին Զոհրաբյանը։

Մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր Տարոն Սիմոնյանը չի ուզում հավատալ, որ Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Առայժմ նա խոսում է քաղաքական նպատակահարմարությունից։

«Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով քրեական գործերի հարուցումը կամ չհարուցումը եղել է և, ցավոք սրտի, դեռ կա, դա եղել է նախորդ իշխանությունների ժամանակ, և ու էդ միտումը հիմա էլ, ոնց որ թե, շարունակում են։ Բայց քաղաքական նպատակահարմարություններ դեռ չի նշանակում, որ քաղաքական հետապնդում կա, թե չկա, առաջին զգուշավորության մակարդակը հիմա տեսնում եմ, որ էդ նպատակահարմարությունը կա և ոչ միայն էս գործում։ Ընդհանրապես էն դատավորների հետ կապված գործերով էլ, որ մի դեպքում մի դատավորի նկատմամբ բռնության կոչը կամ փաստացի կիրառումը հիմք հանդիսացավ քրեական գործի հարուցման, մեկ այլ դատավորի նկատմամբ նման գործողությունները հիմք չհանդիսացան․ սա ես գնահատում եմ որպես քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված քրեական գործերի հարուցում»,- պարզաբանում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։

Նրա պատկերացմամբ իշխանությունը չի էլ թաքցնում, որ ամեն գնով ուզում է հասնել Հրայր Թովմասյանի հրաժարականին։ Ընդդիմադիր պատգամավորը դեմ չէ․ «Մենք ասում ենք՝ ինչ ուզում եք արեք, արեք դա օրենքի սահմաններում։ Եթե օրենքից դուրս գաք մենք անպայմանորեն կարձագանքենք և կդատապարտենք»։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, այս պահի դրությամբ իշխանությունը որևէ հիմք չունի խորհրդարանում նախաձեռնել Հրայր Թովմասյանի պաշտոնանկության գործընթաց։ Իմքայլական Սուրեն Գրիգորյանը տեղեկացնում է, որ խորհրդարանն առայժմ մտադիր էլ չէ որևէ գործընթաց սկսել։

«Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման էական կարգապահական հիմքով դիմելուց սկսած էդ վարույթն ավարտվել է ՍԴ-ի, ըստ իս, շատ անհիմն և Սահմանադրությանը հակասող որոշմամբ, և էդ որոշմամբ էդ պրոցեսը դադարել է»,- թեման փակում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը։

Ի դեպ, նա տեղեկացրեց, որ իշխանական խմբակցությունը քննարկում է Վահե Գրիգորյանի առաջարկը, որով նախատեսվում է առանց Սահմանադրական դատարանի անդամների հրաժարականին հասնելու, խորհրդարանում առաջադրել դատարանի դատավորների թեկնածուներ, ընտրել նրանց ու հարցը փակել։

Մհեր Արշակյան