Հանրությունը պատրաստ չէ Նաիրի Հունանյանի ազատությանը. Տարոն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Դա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, բայց չի նշանակում, որ դա պետք է իրացվի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման դիմումին։

Ըստ պատգամավորի՝ հանրությունը պատրաստ չէ այդ անձի ազատությունն այլ պատժատեսակով փոխանակելուն:

Հարցին, թե հոկտեմբերի 27-ի նախաշեմին է Նաիրի Հունանյանը նման դիմումով հանդես եկել, ի՞նչ նոր բան ունի ասելու այդ գործի հետ կապված, պատասխանեց․ «Կարծում եմ, եթե նոր բան ունենար ասելու, կասեր, եթե այդպիսիք կան ու չի ասել, պետք է հնարավորության սահմաններում թույլ տալ, որ այդ անձն ամբողջ տեղեկատվությունը, որը կապված է Հոկտեմբերի 27-ի հետ, և դեռևս խնդիրներ կան հանրության մոտ դրա հետ կապված, չեն փարատվել այդ բոլոր կասկածները, եթե այդ բոլոր կասկածների հետ կապված պարոն Հունանյանը որոշակի տեղեկատվություն ունի, պետք է բացահայտի»,- նշեց  Տարոն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։