«Եթե Սևանից լրացուցիչ ջուր չվերցնենք, լճի մակարդակը կիջնի՞, թե՝ կբարձրանա». Սերգեյ Ատոմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Եթե հիմա մենք այս տեմպով շարունակում ենք, կարծում եմ, որ պետք է հասնենք տարեկան, մոտավորապես, 20-30 սմ լճի մակարդակի բարձրացմանը։ Այս մասին ԱԺ-ում, արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանի հարցին՝ կապված Սևանից լրացուցիչ ջուր չվերցնելու հարցին, ասաց Վարազդատ Կարապետյանը։

«Կարծում եմ՝ սրանք այն թվերն են, որոնք մեզ հնարավորություն կտան 2030 թվականին սահմանված թիրախին հասնել»,- նկատեց Կարապետյանը։

Ատոմյանի այն հարցին, եթե տարեկան 20-30 սմ բարձրանա, հնարավոր է՝ դրանից ավելի մեծ կորուստներ ունենանք, օրինակ՝ ճանապարհը ջրի տակ անցնելու հետ կապված և այլն, հաշվարկներ կա՞ն դրա հետ կապված, Վարազդատ Կարապետյանը դրական պատասխան տվեց։

«Այո, հաշվարկներ կան արված։ Ակնհայտ է, որ ճանապարհի որոշ հատվածներ կջրածածկվեն, և մենք արդեն Կառավարության հետ բյուջետային քննարկումների ժամանակ այդ հարցերը քննարկել ենք»,- ասաց Կարապետյանը։

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանը քննարկում է «Սևանա լճի էկոհամակարգի պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը հաստատելու մասին հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։