Ջրառը չի ազդում Սևանի մակարդակի վրա. Գևորգ Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
Բոլորը

Հիմա պետք է փորձեմ միֆ կոտրել՝ ջրառը երբեք չի ազդել ու այսօր էլ չի ազդում Սևանի մակարդակի վրա։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

«Սևանի մակարդակի բարձրացումը և իջեցումը միշտ պայմանավորվել է Արփա-Սևանով՝ այնտեղ թողվող ջրի քանակով։ Եթե մենք ուզում ենք Սևանի խնդրին լուծում գտնենք, պետք է նախ խնդիրը հասկանանք, իսկ այդ խնդիրը պայմանավորված է Արփա-Սևանով։ Եվ եթե մենք ուզում ենք Սևանի մակարդակը բարձրացնենք, մենք պետք է մտածենք՝ Արփա-Սևանն ինչո՞ւ չի կարող 250 խմ ջուր թողնել Սևան, միգուցե այնտեղ վերանորոգման խնդիր կա և դրանով զբաղվենք։ Բերել ենք, փաստորեն, նախագիծ, որը ոչ մի խնդիր չի լուծում, մեծ աղմուկ է անում։ Փաստորեն, նույնիսկ Սևանի խնդիրը պարզաբանված չէ, թե ինչից է ջուրը նվազում կամ բարձրանում, բայց ուզում ենք լուծում տալ մի նախագծով, որը ոչ մի բանի մասին է»,- նշեց Գորգիսյանը։

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանը քննարկում է «Սևանա լճի էկոհամակարգի պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը հաստատելու մասին հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։