«ՀՀ Կոտայքի մարզպետը դիմել է ՀՀ վարչական դատարան»

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ Կոտայքի մարզպետը դիմել է ՀՀ վարչական դատարան:

«ՀՀ Կոտայքի մարզի Քասախ  համայնքի ղեկավարի 09․10․2019թ․N767 գրությամբ ՀՀ Կոտայքի մարզպետարան է ներկայացվել  ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու 2019թ․ հոկտեմբերի 07-ի «Քասախ համայնքի ավագանու անդամների  լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին/ավագանու հերթական նիստ/»  N10 արձանագրությունը, որով արձանագրվել է  ավագանու թվով 6 անդամների  լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու փաստը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագիծը կազմվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտմամբ:

ՀՀ Կոտայքի մարզպետը 11․10․2019թ․N01/08․1/07058-2019 գրությամբ առաջարկել է Քասախ համայնքի ղեկավարին  անդրադառնալ ավագանու 07․10․2019թ․թիվ 7 հերթական նիստի  սահմանված կարգով հրավիրելուն և գումարելուն:

  Համայնքի ղեկավարը չի ընդունել մարզպետի առաջարկը և  11․10․2019թ․N780 գրությամբ այդ մասին հայտնել է Կոտայքի մարզպետարան:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  2019 թ. հոկտեմբերի 7-ին «Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին/ արձանագրությունը հակասում է ՀՀ գործող օրենսդրությանը, 2019թ հոկտեմբերի 22-ին վերը նշված արձանագրությունը անվավավեր ճանաչելու համար՝ Կոտայքի մարզպետը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան»,- ասված է հաղորդագրությունում: